Պատրիկ Դեւեջյան
Պատրիկ Դեւեջյանը հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին. Մինչեւ մահ պայքարելու եմ, պատվի խնդիր է
Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դեւեջյանը հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին։
Կրճատումով ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.
-Ֆրանսիայում ցեղասպանությունը ընդունվել է։ Այս նոր օրինագծից հայերը ի՞նչ օգուտ ունեն։
-Այս օրինագիծը երկու բան է փոխելու։ Թուրքական պետությունը Ֆրանսիայում այլեւս ժխտողական քարոզչություն չի կարող իրականացնել։ Եվ երկրորդ՝ հասարակության մեջ կբարձրանա այս խնդրի վերաբերյալ տեղեկությունները։
-Այս օրինագիծը Թուրքիայում այդքան քննադատվող 301-րդ հոդվածից ինչո՞վ է տարբերվում։
-Հարցը հակառակ կողմից տամ։ Թուրքիան ինչո՞ւ է առարկում, երբ Ֆրանսիայում օրինագիծ է ընդունվում, որի նմանը կա հենց Թուրքիայում։
-Դուք սպառնալիքներ ստացե՞լ եք։
-Շարունակ նամակներ եմ ստանում։ Մի անգամ Hurriyet-ը իմ դեմ ստորագրահավաք սկսեց։ Ամբողջ Եվրոպայի թուրքերից ինձ 5 հազար նամակ եկավ։ Եթե այս օրինագիծը անցնի, նման բաներ այլեւս հնարավոր չի լինի։
-Ֆրանսիայում շատերը դեմ են օրինագծին։ Դուք սրա հետ կապված ի՞նչ եք մտածում։
-Օրինագծի դեմ հանդես եկող շատ պատգամավորներ փոխեցին իրենց վերաբերմունքը, երբ տեսան Անկարայի արձագանքը։ Ֆրանսիայի նախկին նախագահի որդին` Լուի Ժիսկար դ'Էստենը եւս դեմ էր օրինագծին։ Այնուհետ նա հայտարարեց, որ Անկարայից եկած արձագանքներից հետո փոխել է իր միտքը։
-Ֆրանսիայում կա՞ն հայեր, որ համակարծիք չեն ձեզ հետ։
-Ֆրանսիայի բոլոր հայերն ունեն բռնագաղթի եւ կոտորածի պատմություններ։ Դրա համար էլ ժխտողականությունը ոչ մեկի կողմից ընդունելի չէ։ Այս հարցում համակարծիք ենք։
-Ինչքա՞ն եք պայքարելու։
-Մինչեւ մահ։ Սա շատ հոգնեցուցիչ է, սակայն այն պատվի խնդիր է։
Комментариев нет:
Отправить комментарий