Ապրիլի 29-ին Ժնևում բացվեց գրքի ամենամյա փառատոնը, որտեղ Հայաստանը ներկայացված էր, որպես պատվո հյուր: Հինգ օրվա ընթացքում մասնակից երկրները` այդ թվում և Հայաստանը, հնարավորություն ունեին փառատոն այցելող շուրջ 100 000 մարդկանց ներկայացնել Հայաստանն`իր պատմությամբ և մշակույթով: Ներկայացվող գրքերի թվում էր նաև սփյուռաքահայ հոգեբան, բարերար Սոսի Գևոնյանի հրատարակած << Մինչև հոգիների աճուրդ>> հուշագրությունը` երկու լեզուներով` հայերեն և անգլերեն:
1918թ. Նյու Յորքում անգլերենով լույս տեսավ հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` << Հոշոտված Հայաստան>> խորագրով: Գրքի գլխավոր հերոսը չմշկածագցի Արշալույս / Ավրորա/ Մարտիկանյանը , պատմում է աքսորի իր անցած սարսափները: Նրա քույրերը, եղբայրներն ու մայրը գազանաբար սպանվել են իր աչքի առաջ : 14- ամյա Արշալույսն այդ երկար ու դժվար տարագրության ճանապարհին խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում : Կրելով բազմաթիվ զրկանքներ, նա այնուամենայնիվ հավատափոխ չի լինում և փախչում , հասնելով մինչև Նյու Յորք, որտեղ էլ մշտական բնակություն է հաստատում. <<Երբ ծանոթացա 14 ամյա աղջկա այս պատմությանը հորիզոնականներ էի անցկացնում հորաքրոջս պատմած մի քանի դրվագների և Արշալույսի ապրածի միջև: Հորաքույրս կարողացել է տեղական իշխանությունների հետ կապերի միջոցով փախչել Օսմանյան Թուրքիայից: Արշլույսը շատ ավելի դաժան կյանք է ունեցել , ստրուկների շուկայում ծախվել է , ստիպված է եղել մնալ փաշաների ու ցեղապետերի հարեմներում, բանտարկվել է, երկու տարի անապատների ու լեռների մեջ ապրել է ծառի արմատներ ուտելով : Երբ ռուսների կողմից Վանը գրավվել է, նա հանձնվել է>>, - ասում է << Մինչև հոգիների աճուրդ>> գրքի տպագրիչ Սոսի Գևոնյանը:
Անդրադարձ կատարելով գրքի անգլերեն տարբերակին` Սոսի Գևոնյանը փաստեց, որ գիրքը սփյուռքի տարբեր համայնքներում իր հասցեատիրոջը գտել է, հաճախ դառնալով այս կամ այն հայակական դպրոցի համար ուսումնաօժանդակ գրականություն . << Օրինակ, Ամերիկայում հայակական դպորցների բարձրագույն դասարանները ազգային պատմություն առարկա են անցնում և սա նաև որպես օժանադակ գիրք է հանդես գալիս: Երբ այս գիրքս հրատարակեցի, նպատակս էր, որ ավելի մատչելի լինի գիրքը: Դրա համար նախընտրեցի գիրքը ընթերցողներին ներկայացնել պատկերապատումի տեսքով: Այս պատմությունը պետք է մոռացումից փրկվի, որովհետև այս աղջիկը ամբողջ Ամերիկայի զարմանքն է առաջացրել: Ազգերն ու ամբողջ ժողովուրդը հայկական ցեղասպանությանը ծանոթացել են առաջինը հենց այս աղջկա պատմության միջոցով: Սա մեր ժողովրդի պատմությունն է>>:
Սոսի Գևոնյանը նշում է, որ այս գրքի պայքարն աշխարհի և մարդկանց հետ շարունակվում է, իսկ որպես << ռազմավարություն>> տեղակցելն է ոչ միայն միջազգային հանրությանն, այլ նաև մեզ: Այն երիտասրադին, որ Ծիծեռնակաբերդի ճանապարհով բարձրանում է առանց խոր գիտակցության. <<Ես համաձայն եմ, որ մենք պետք է մեր պահանջները չդադարեցնենք , բայց դրա հետ մեկտեղ պետք է նշեմ, որ գրքի նպատակը եղել է հանրությանը ծանոթացնելն ու հասկացնելը, որ սա ֆանտաստիկ ժանրից չէ , սա իրականություն է: Եվ այս ճակատագրի կրողը շատ հեռու Ամերիակյում է թաղված, բայց ամեն անգամ ապրիլի 24- ին Ծիծեռնակաբերդ գնալիս այնտեղ պետք է տեսնել նաև այդպիսի ճակատագրեր կրողներին ու ծաղիկ դնել նաև նրանց հոգու հանգստության համար: Ամեն տարի, երբ ես տեսնում եմ Ծիծեռնակաբերդ այցելող երիտասարդների,նկատում եմ, որ նրանց դեմքին չկա երեևույթի խոր գիտակցում: Որոշ դեպքերում տպավորություն է ստեղծվում, որ ժամադրության ու ժամանցի ձև է ապրիլ քսանչորսյան այցը>>:
Գիրքը համարվում է պատկերապատումի ժանրով գրված առաջին գիրքը, որ նախատեսված է ինչպես մեծերի , այնպես էլ փոքրերի համար: Արդյոք որոշ տեսարաններ,որոնք ներկայացված են ճիշտ այնպես, ինչպես իրականնում է եղել, իսկ իրականությունը , ինչպես հայտնի է աչքի է ընկնում ծայրաստիճան դաժանությամբ: Արդյոք սա հոգաբանորեն սխալ ազդեցություն չինունենա երեխաների վրա. <<Կարծում եմ` մեր օրերում երիտասարդները հեռուստատեսությամբ շատ ավելի զարհուրելի կադրեր ու ոճրագործությունների ականատես են լինում: Սա մեր պատմության իրական արտապատկերումն է, որոնք դաժան չեն կարող լինել; Եթե նույնիսկ դաժան են, ապա դա ճշմարտություն է: Այն ճշմարտությունը, որով անցել ենք մենք>, կարծում է Սոսի Գևոնյանը:
Սոսի Գևոնյանը նաև կարևորեց գրքերի տարածման քաղաքականությունը: Թեև ինքը << Մինչև հոգիների աճուրդ>> հուշագրության համար , որևէ հստակ ծրագիր չունի, բայց մարզերի դպրոցներից ու մշակույթի տներից դիմում լինելու դեպքում պատրաստ է տրամադրել գիրքը. << Գիրքը տպագրվում և մնում է միայն Երևանում, սակայն մարզերն էլ ավելի շատ ունենա անդ գրքերի կարիքը : Եթե մարզերից լինեն դիմումներ և ցանկություն, մեծ հաճույքով կտրամադրեմ գիրքը>>:
Արփինե Ալավերդյան
Комментариев нет:
Отправить комментарий