суббота, 23 июля 2011 г.

Մի համայնքի պատմություն... Բերդավանն այսօր


                                     Մի համայնքի պատմություն...
                                       Բերդավանն այսօր


Գյուղական համայնքները մեր օրերում նման են առանց ծնող երիտասարդների: Երբ  ասվում է հայացք գյուղական համայնքներին, գյուղախնամ քաղաքականություն, թվում է` այդ ծրագրերը պետք է դառնան   համայնքների  որդեգիր ծնողները: Բայց քաղաքականությունն էլ  կախարդական փայտիկ չէ: Մի երկիր, որ ընդամենը 20 տարիների ընթացքում տեսել ու ապրել է կործանարար երկրաշարժի ավեր, հռչակել է անկախություն, պայքարել թշնամու դեմ, այսօր դժվարանում է բուժել իր իսկ որբերի վերքերը, բայց կան վերքեր, որոնց դեղ ու դարման գտնելը մի ողջ ժողովրդի բարոյական նկարագիր է ու պարտադիր պայման:

Այսօր մեզ հետ , մեր կողքին ապրում են մարդիկ, ում ամենօրյա կյանքը պայքար է: Պայքար հողի, հետ, պայքար ամենօրյա հացի համար ու ամեն օր պայքար սահմանից այն կողմ գտնվող թշնամու հետ: Բայց նրանք  մղում են իրենց պայքարն  ամեն  օր,  ժամ ու վայրկյան, որովհետև այդպես էր վիճակված  երևի ի վերուստ: Այդպես էր վիճակված, որ  ընդհանուր հաշվով 3 հազար  ութ հարյուր  մարդ պետք է ապրի նախկին Ղալաչա, այժմյան Բերդավան համայնքում, որն ուղիղ գծով սահմանից  բաժանում է ընդամենը 500 մետր:  

Ասել է, թե այստեղ պատմական , մարտական կռիվները ոչ միայն ֆիլմերի շնորհիվ է արտահայտվում, այլ յուրաքանչյուրի սեփական կենսագրության ամեն օրով ու վայրկյանով: Ամեն օր գիտակցաբար,  անգիտակցաբար կռիվ տալով, բերդավանցիներն իրենց հանապազօրյա հացը վաստակում են մշակաբույսերի` ցորենի , գարու, եգիպտացորենի, արևածաղկի  ու ծխախոտի մշակմամբ, ինչպես նաև խաղողի աճեցմամբ: Ընդհանուր 1225 հեկտար վարելահողից 250- ը զբաղեցնում է մշակաբույսերի ցանքատարածքները, 300 հեկտարը խաղողի ու դեղձի այգիներ են, իսկ 1350 հեկտարը համարվում են անջրդի հողեր: Սակայն պետք է նշել, որ բերդավանցիների հիմնական խնդիրներից է համարվում ու խանգարում չձևավորված շուկան: Ասել է, թե այսօր գյուղացին ոչ միայն Բերդավանում , այլ Հայաստանի գրեթե ողջ տարածքում վարում է ոչ գրագետ գյուղատնտեսություն: Բերդավանցիներն, օրինակ հիշում են, որ ընդամենը մի քանի տարի առաջ կարողանում էին իրենց աշխատանքի արդյունքը ստանալ, երբ վրացիները գալիս ու խաղող էին տանում 250- 300 դրամով: Այսօր Հայաստանում խաղողի գինը 110- 130 դրամ է գնահատվում, որը նույնիսկ խաղողի ինքնարժեքը չէ, հետևաբար խոսք    անգամ չի կարող լինել գյուղացու ֆիզիկական ու հոգեբանակն ընկճվածության մասին: Եվ այսպես, եթե հաշվի առնենք այն լոզունգը, թե երկիրը պահողն ու սնողը գյուղացին է, ապա, կարելի է կարծել, որ << ժամանակակից հայակական կայսրություններն>> ինչպես են դառնում կայսրություններ:

 Ստացվում է տեղական շուկայի համար աշխատելը գյուղացու համար շահավետ չէ: Այս խնդիրն ըստ բերդավանցիների երկու ճանապարհ ունի. կամ աշխատել վրացիների համար կամ էլ շատ ու շատ գյուղացիներ հրաժարվում են հողագործությամբ զբաղվել: Չնայած համայնքապետ Արարատ Գաբրիելյանի հավաստմամբ, վերջին շրջանում բացատրական աշխատանքների շնորհիվ իրենց հաջողվել է շատերի հայացքը կրկին դեպի հողն ուղղել:

Երեք հազար ութ հարյուր   բնակչություն ունեցող գյուղն ունի ընդամենը պետական 119 աշխատատեղ:
Բերդավանցիներն անասնապահությամբ չեն զբաղվում, որովհետև իրենց իսկ հավաստմամբ գողությունների մեծ քանակը գյուղացուն ստիպում է անասնապահությամբ չզբաղվել: Բերդավանցիները նշում են նաև, որ իրենց անասուններին սահմանից դուրս են տանում և հումորով ավելացնում. << Ժամանակին մի փորձ եղավ նաև սահմանի այն կողմից անասուն փախցնելու այս  կողմ, սակայն այստեղ այնպիսի տուժի ենթարկվեց սահամանն անցկացնողը, որ կարելի է ասել << շահութաբեր>> չէ>>- ծիծաղում են գյուղացիներն ու կրկին վերադառնում հողի հետ իրենց ամենօրյա պայքարին` մի աչքով հետևելով թշնամու սահմանին:  
Եղևնին անգամ սպեղանի չի կարողանում դարմանել
վիրավոր մշակույթի տան համար 
Բացի սոցիալ- տնտեսական խնդիրները, մշակութային կյանքը գյուղերում նույնպես պասիվ են: Բերդավանցիների համար մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված աշխատանքները հանդիպում են ևս մեկ խնդրի. Մշակույթի տան ոչ  բարեկեցիկ, ավելին` ոչ բավարար պայմաններին: 


 90 ականների Արցախյան ազատամարտի տարիներից հետո Բերդավանի ամենակարևոր խնդիրը համարվում է  60- 70-ական թվականներին  կառուցված մշակույթի տունը: Բերդավանի հրաշալի համայնապատկերին, վեր է 
 խոյանում   մշակույթի                       << վիրավոր>>  տունը : 
Առանց ժողովրդի երկիրը երկիր չէ, գործարարը գործարար  և այլն:
Իսկ ինչպի՞սին է Հայաստանն առանց գյուղական համայնքների: Ոմանց համար անգամ աննկատելի, ոմանց համար անհանդուրժելի, ոմանց համար էլ` անիմաստ: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր հաջողության հիմքում ընկած է  ուժեղ,  պայքարող ու ձգտող մարդու գործոնն  ու պոտենցյալը: Այդպիսին են բերդավանցիները, որովհետև դժվար է գտնվել վտանգից ընդամենը 500 կիլոմետր հեռու և ամեն օր չլինել պայքարի մեջ, գուցե արդեն սովորական դարձած ու ամենօրյա պայքարի, բայց միևնույնն է պայքարը մնում է պայքար:Դժվար է պատկերացնել մեր երկրի հյուսիսարևելյան սահմանը` տավուշի մարզը, որը սահմանակից է թե Վրաստանին, թե Ադրբեջանին, առանց տավուշցիների…
Հանուն Արցախի պայքարեցինք ու հաղթանակեցինք: Եվ դա եղավ մեր ազատ անկախ Հայաստանի անձնագիրը: Այն իրավունքը,  որով  կոչվեցինք  ինքնավար ազգ: Դրանով մեզ ու ապագայի սերունդներին ապացուցեցինք, որ  որպես ազգ  վերջացած չենք` կարող ենք պայքարել մեր իրավունքների համար: Այսօր մեր ուշադրության կիզակետում է  ազատագրած տարածքը, որովհետև դառը արցունքի, քրիտինքի ու արյան գնով ենք ձեռք բերել: Անշուշտ,  պիտի լիներ հենց այդպես, բայց  չպետք մոռանանք  սահմանամերձ մյուս շրջաններն ու նրանց վերքերը, որովհետև այստեղ գրեթե համահավասար  պայքար է մղվել և , ցավոք, նաև կորուստներ գրանցվել: Այդ ամենի թանգարանը  Տավուշն է     , ճանապարհի աջ ու ձախ կողմերում գտնվող  խարխուլ տներն էլ`  էքսպոնանտները: Այդպիսի էքսպոնատ կարելի է համարել նաև Բերդավանի մշակույթի տունը, որն ունի մեզանից յուրաքանչյուրի կարիքը, որովհետև այն բոլոր վերքերը, որոնք  ունի այս շենքը, արցախյան ազատամարտի տարիներին է << ձեռք բերել>>: Անդամալույց ազատամարտիկին չի կարելի անտեսել, իսկ եթե անտեսում ենք  , ուրեմն  որպես մարդ, ազգ, պետություն, անհատ արդեն սպառել ենք մեզ: Յուրաքանչյուր մարտի դաշտում , կամ մարտական վիճակում  կա մի չգրված օրենք. Վիրավոր կամ անշունչ զիվորին  չթողնել մարտի դաշտում: Բայց մենք կարծեք թե թողել ենք:
Արցախյան ազատամարտի  տարիներին թշնամու կրակոցը խաթարեց մշակույթի տան բուռն ստեղծագործական կյանքը: Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմության ընթացքում   հաճախ են փոձել հայ մշակույթն ու գենետիկ հիշողությունը ջնջել, սակայն ապարդյուն: Բերդավանի մշակույթի տունը  լավագույն օրինակն է հայի կամքի, մշակութասեր ու մշակութապաշտ էության: Խարխլված տանիքով, լուսամուտներ չունեցող կառույցի ներսում  մշակութային կյանքի զարկերակը զգալով, տրամաբանական է դառնում լոռվա հումորներից մեկը. << անրձև դրսում է գալիս, թե ներսում>>: Այստեղ անձև գալիս է թե ներսում, թե դրսում: Սակայն դա չի խանգարում, որպեսզի բերդավանցիների սրտացավ աշխատանքի արդյունքում կարողանան  հնարավորինս պահպանել մշակույթի  տանը տեղակայված գրադարանը: Բերդավանցիներն, ինչպես շատ ու շատ  այլ համայնքների բնակիչներ , դժվարանում են հիշել, թե  վերջին  անգամ  երբ են գիրք ստացել, բայց եղածը փորձում են  պահպանել ոչ միայն զգույշ ընթերցելով, այլ նաև  պայքարելով բնական տարերքների դեմ: Գրադարանն ունի  մոտ 300 տարբեր տարիքի բաժանորդներ:

Բացի գրադարանից Բերդավանի մշակույթի տան իրավասությամբ գործում են պարի, շախմատի խմբակները,  մեծահասակների համար նախատեսված ժամանցի սենյակ , << Բերդ  96>> ֆուտբոլի թիմը:
Մշակույթի նկատմամբ հայի հետաքրքրությունը երբեք թշնամին  մարել չի կարողացել:    Վկան Բերդավանում պարբերաբար կազմակերպվող համերգները, միջոցառումներն ու բերդավանցիների պատմության թանգարան ունենալու երազանքը, որի ուղղությամբ աշխատանքներ իրականացնելը ըստ համայնքապետ Արարատ Գաբրիլեյանի անհնար է: Հաշվի առնելով մշակույթի տան ոչ բարեկեցիկ ու ոչ ապահով վիճակը:
 Չնայած այսօր էլ պատմության թանգարանում հատկացված սենյակում իրենց տեղն են գտել Բերդավանը բնութագրող որոշ հնություններ:

 Ինչ է նշանակում հեռու մարզի  գյուղում, որտեղ մարդ արարածը բանկվել է դեռևս հին քարե դարում, չունենալ մշակույթի տուն: Մոտավորապես , նշանակում է սփյուռքում չունենալ ազգապահպանության ոչ մի կռվան: Առանց չափազանցության, որովհետև , եթե սփյուռքում գոյություն ունի հայապահպանության խնդիր , մի քիչ տրամաբանության սահմաններում է, բայց նույն խնդիրներն ունենալ Հայաստանում, ռազմավարական ու դիվանագիտական մեծ վտանգ է: 


 Այսօր  Հայաստանն ունի տարբեր բնագավառներում միջին մասնագետների կարիք: Իսկ ինչո՞ւ Բերդավանի մշակույթի տանը կից պիտի չգործեին խմբակներ, փայտամշակման կենտրոններ, որպեսզի Բերդավանն էլ իր ասելիքն ունենար աշխատանքային շուկայում: Հարց , որի պատասխանն, իհարկե այսօր չի կարող տալ մեզանից ոչ ոք , բայց դրանց շուրջ մտածել ու ելքեր գտնել կարող ենք: Չնայած պետք է շեշտել, որ այսպիսի խնդիրներ ունեն , իհարկե, Հայաստանի բոլոր գյուղական համայնքները:
Ինչո՞ւ պիտի մեր կանայք , աղջիկները հնարավորություն  չունենան գիտակցելու իրենց կարևոր դերն ու առաքելությունը: Մայր լինելիու,  արժանի զավակներ դաստիարակելու, քաղաքացի դաստիարակելու  պատասխանատվությունը ինչու պիտի մինչև վերջ չգիտակցի այսօրվա երիտասարդ մայրը: /Չնայած փառք ու պատիվ բոլոր մայրերին, մասնավորապես այն մայրերին, ովքեր դաստիարակում են արժանի զավակներ/: Նման գիտակցությունը նաև հոգևոր ու մշակութային դաստիարակությունն է ապահովում, իսկ մշակույթի տներն այս կամ այն համայնքներում  կոչված են հենց այդ առաքելությունն իրականացնելու:
Ամենօրյա պայքարում, որ ապրել է կոչվում չպետք է մոռանալ, որ <<աշխարհը նույնն է մնացել, թշնամին` նույնպես: Խաղաղությունը և Հայաստանի վերածնունդը հնարավոր են, միայն եթե մեր երկրի դարպասներն աննկունորեն կնքված լինեն մեր ազգի, մեզանից  յուրաքանչյուրի , մեր գյուղական համայնքներում բնակվողերի կամքով առ կյանք և առ պատիվ>>:

Չպետք է մոռանալ որ առանց մեղու ծաղիկ չի փոշոտվում…Նաև այդ պատճառով Հայաստանը պիտի դառնա մեղվաբույն:  Փրկության միակ կարճ ճանապարհը դա է միայն:




Երազանքի ու իրականության միախաղնումն ու Բերդավանի թանգարանի առաջին ցուցանմուշը

                                  
                                                                         































Комментариев нет:

Отправить комментарий