суббота, 2 апреля 2011 г.

Ազգությամբ հայ կինոգործիչները. Արսինե Խանջյան

Ազգությամբ հայ կինոգործիչները. Արսինե Խանջյան
                                                 
Կանադահայ դերասանուհի  դերասանուհի Արսինե Խանջյանը  ցեղասպանությունից մազապուրծ հայերի երորրդ սերնդի ներկայացուցիչն է: Անցնելով ու բարձրանալով կյանք ասվածի բեմ`  անցել է ճանապարհ, որը գուցե, պատահականությունների շղթայական ռեակցիայի արդյունք է եղել, որոշ դեպքերում էլ  նախանշված նպատակասլացության արդյունք: Այդ ճանապարհի հեռավորությունից այժմ Արսինե Խանջյանը հստակ միայն մեկ փաստ է նշում. <<Արմատներս հստակ են. hայ եմ: Բաjց ճակատագրի բերումով, ինչպես մեր հայության գոնե կեսը  1915թ. վերջ սփռվեց սփյուռքում: Iմ պապերս էլ կարողացան  կյանք վերագտնել Լիբանանում:  Ծնողներս ծնվել են Լիբանանում : Երբ մեր սերունդը ծնվեց Լիբանանում, բարեբախտաբար, գաղութում  հայ որբերի ջանքերով ստեղծվել էր արդեն որոշակի կառույցներ` դպրոցական , մշակութային, ընկերական, էլ չեմ խոսում հոգևորի մասին: Ես շատ երջանիկ և բախտավոր  եմ համարում ինձ, որ ճակատագիրը հնարավորություն տվեց ինձ դաստիարակվել այդ պայմաններում:  Հատկապես հայ ոգին, հայոց լեզուն և պատմությունը մշակել էր, նաև  հայացք ի նպաստ աշխարհի : Սա սոսկ խոսքեր թող չդիտվի, որովհետև անկեղծ ու պարզ ճշմարտություն է>>:
                                            
1975թ. Արսինե Խանջյան երիտասարդի համար դաձավ ճակատագրական: Նա  տեղափոխվեց Կանադա : Կանադան էլ իր հերթին Արսինեին հնարավորություն տվեց  զբաղվել ոչ միայն իր արդեն ընտրած մասնագիտությամբ` քաղաքականությամբ, այլ նաև թատերական  արվեստով : Այստեղ է, որ  նրա հայ լինելու հանգամանքը ևս մեկ անգամ ձեռք մեկնեց ապագա հայտնի դերասանուհուն: Ի սկզբանե Արսինեն ներգրավված էր հայ համայնքի կազմակերպած թատերական  բեմադրություններում. <<1975թ. 17 տարեկան էի, երբ սկսվեց Լիբանանի պատերազմը: Դա պատճառ հանդիսացավ, որպեսզի ծնողներս ինձ և քրոջս կարճ ժամանակով  ուղարկեին Կանադա: Կարճ ժամանակ, որը ձգվեց մինչև այսօր:  Մեզ ուղարկեցին վեց ամսով, բայց այդ վեց ամիսը  ձգվեց մինչև այսօր: Ինչպես գիտեք Լիբանանի պատերազմը 10 տարի չընդհատվեց: Ես շարունակեցի ուսումս Մոնրեալում, ուր կար նաև հայկական գաղութ: Այդ հայ գաղութը բաղկացած էր Եգիպտոսի հայ գաղութից :  Այդ հայ գաղութի ներկայացուցիչները  60- ական թվականների Եգիպտոսի ազգայնացումից հետո փոխադրվել էին Կանադա: Բացի գաղութում այս կամ այն աշխատանքները և ազգին ամուր կապված լինելը շարունակեցի ուսումս համալսարանում: Հետևեցի համաշխարհային թատրոնի դասընթացներին: Երբ այդ ամենն ավարտվեց շարունակեցի ուսումնասիրել նաև միջազգային քաղաքականություն: Թատերական գործնեությամբ զբաղվում էի հիմնականում հայկական գաղութի ներսում, թատերական խմբակներում: Ունեինք շատ լավ բեմադրիչներ>>:
                                                  
Թվում է, թե Արսինե Խանջյանը գտել էր իր կյանքի բանալին. Նա իր համար  բացեց պրոֆեսիոնալ թատերարվեստի դռները և  կարծեք թե նրա  կյանքի կարմիր գիծը հենց այդ ճանապարհներով էր ուղեկցում էր ապագա դերասանուհուն: Հենց այս բնագավառում  նա գտավ իբրև կին, դերասանուհի, ինչու չէ նաև հայուհի իր երջանկությունը` հանդիպեց աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին: Ինչպես Ատոմ Էգոյանի հետ հարցազրույցում  կինոռեժիսորը նշեց. << Իմ կյանքում Արսինեի դերը եղավ ավելի  նշանակալից ու ճակատագրական, քան կարելի էր կարծել: Նախ մեր հանդիպման ժամանակ ես նկարում էի իմ առաջին ֆիլմը` << Հարազատները>> և երկրորդ` նրանով ու իմ կյանքում նրա մեծ դերով է պայմանավորված իմ հայ լինելու  զգացողության , ազգային պատկանելության  վերականգնումը>>:  Ատոմ Էգոյանի հետ հանդիպումից  հետո  Արսինե Խանջյանի ճակատագիրը պարզ էր. նա պետք է քաղաքականության մեջ ունեցած հետաքրքրությունն, ուժն ու եռանդը արտահայտեր արվեստի` մասնավորապես թատերարվեստի միջոցով: Հաշվի առնելով  նաև այն, որ ինչպես դերասանուհին է նշում.       << Արվեստը արվեստագետի ձեռքին ամենահզոր զենքն է, կինոն ` տվյալ ժամանակի էկրանավորված անդրադարձը>>: Մեկը մյուսի հետևից  նկարահանվեց Ատոմ Էգոյանի ֆիլմերը, որոնց մեծամասնության մեջ գլխավոր հերոսուհին հենց Արսինե Խանջյանն է`         << Արարատ>>, << Օրացույց>>, << Հարազատներ>> և այլն. <<Երբ մենք Ատոմի հետ հանդիպեցինք, նա նկարում էր իր առաջին` << Հարազատներ>> ֆիլմը: Նա առաջարկեց, որ ես ներկայանամ այդ փորձերին: Փորձերի ավարտին երևի արդեն կարողացել էի նրան համոզել իմ կարողություններով: Մի խոսքով` առաջին պրոֆեսիոնալ դերս հենց                        << Հարազատներ>> ֆիլմում էր / 1984թ./:  Դրանից հետո տեղափոխվեցինք Տորոնտո>>:
Տարիների հեռավորությունից անցյալին նայելով Արսինե Խանջյանը վերագնահատում է իր անցյալն ու այդ անցյալում կարևոր համարում Լիբանանում ստացած իր հայկական կրթությունն ու դաստիարակությունը: Միակ արժեքավոր << իրը>> ըստ դերասանուհու, որ քայլել ու քայլում է իր հետ ամեն րոպե ու վայրկյան. <<Այն, ինչ կարողացա տանել Լիբանանից Կանադա, միայն տարիներ հետո եմ հասկանում ինչքան կարևոր ու մեծ նվեր էր իմ  համար: Դա իմ հայկական կրթությունն էր: Երբ ասում եմ հայկական կրթություն, բնավ, նկատի չունեմ իմ հոգևոր և մտավոր աշխարհը , այլ նաև լավ որակի դաստիարակությունը,  որ կարողանամ շարունակել կյանքս: Դա շատ կարևոր գործոն է , թե ընտանիքում, թե թատերական աշխարհում և թե քաղաքական դաշտում: Շատ խոր ու զորավոր կրթություն կարողացա ստանալ հայկական դպրոցում: Նշեմ նաև, որ ես հաճախել եմ Նշան- Պալաճյան դպրոց նաև ՀռիՓսիմեաց մայրապետների դպրոցը: Երկու պարագայում էլ կարողացա հետս բերել հայացք:  Երբ 1979թ. հասա Մոնրեալ, Կանադայում Քեբեքի ժողվուրդը  /Ֆրանսիայի  ֆրանսախոս հիմնադիր ժողովուրդն են/  անկախություն էին ուզում ստանալ Կանադայից  և ստեղծել անկախ երկիր: Իմ համար հետաքրքիր ենթատեքստ էր, որովհետև  ես իբրև հայ նույն ձևով երազում էի ազատ անկախ Հայաստանի նաև մեր պապական հողերի վերադարձի մասին>>:

                                                              
Այսօր այդքան կարևորելով ու գնահատելով հայկական դաստիարակությունը դերասանուհին նշեց, որ իր միակ որդուն` Արշիլին նույնպես փորձում է դաստիարակել հայակական ոգով: Չնայած, որ Արշիլը հայերեն չի խոսում: Դերասանուհին փաստեց նաև, որ այսօր սփյուռքում մեծացող երիտասարդներին ավելի հայկական ոգով մեծացնելու ուհայեցի դաստիարակելու հայեցակարգ է պետք: Միայն լեզուն անզոր է, որովհետև մեծ կյանքում ժամանակի ընթացքում , միայն լեզվով հայերն ավելի շուտ են ուծանում. << Այսօրվա մեր դժվարությունը սփյուռքում , հատկապես Ամերիկայում և Եվրոպում  մեր լեզուն ինչ որ ձևով մեր նոր սերունդներին մեջ վառ պահելն  է նաև, բայց անկախ այդ հանգամանքից պետք է  նկատենք նաև, որ պատմության ընթացքում տարբեր մոտեցումներ են եղել և հիմա էլ մենք պետք է կարողաննաք այդ ելքերը գտնե:  Անշուշտ դա կարևոր է, բայց պետք է հաշվի առնել մի պարզ ճշմարտություն. մեր համար առաջին հարցը ,մեր պատմությունը ներկայացնելն է, թեկուզ  օտար լեզուներով ներկայացնելը թե օտարներին և թե հայ երիտասարդների:  Իմ զավակն, օրինակ, հայախոս չէ : Ես ինձ մեկ- մեկ հանցավոր եմ համարում , որ  չկարողացա իրեն ինչ որ ձևով պարտադրել այդ ամենը: Բայց հասկանում եմ նաև, որ երբ դաստիարակությունը պարտադրանք է դառնում , կորցնում է իր արժեքն ու դառնում անտեղի: Չնայած սրան, ես բնականաբար իմ զավակի մոտ ստեղծել եմ իր հետաքրքրությունները  դեպի Հայաստան : Իզուր չէ, որ անցած տարի ամռանը  իմ և քրոջս տղաները , ովքեր հայախոս չեն և հայկական միջավայրում չեն մեծացել, եկան Հայաստան Կապան քաղաքի մոտ գտնվող Եղվարդ գյուղում մեկ ամիս աշխատեցին:  Այդ գյուղի եկեղեցու  նորոգման աշխատանքներն  իրականացրեցին: Ի դեպ եկեղեցին շատ հին` 17-րդ դարի եկեղեցի է: Այս օրինակով ես կարող եմ ասել, որ տարբեր ձևեր կան սփյուռքի երիտասարդության , հայության մոտ ստեղծելու հնարավորությունը` ճանաչելու Հայասատանը:  Մեր մեծ հարցը  սփյուռքում  մեր լեզվի հարցը չէ : Լեզվի պահպանությունը չէ, որ այսօր պետք է մշակվի : Իհարկե , եթե կարող ենք պետք է նաև այս աշխատանքները իրականացնենք , բայց ամենակարևոր մշակելու կետը Հայաստանի և սփյուռքի հոգեկան կապի ստեղծումն է:  Այդ կապն է, որ դժբախտաբար տարիներ ի վեր գոյություն  չունի : Արվեստի  միջոցով, թերևս ինչ որ քայլեր արվում են, բայց մենք,  իհարկե,  չենք կարող մեր ողջ ժողովրդին դարձնել արվեստագետ: Ունինք նաև բժիշկներ, ճարտարապետներ  և այլ մասնագետներ, ինչու չէ նաև  մասնագիտություն չունեցող մարդիկ: Եվ եթե կարողանանք սփյուռքում բնակվող տարբեր մարդկանց , մասնագետներին մասնակիցը դարձնել այս ամենի, այդ կերպ նաև  ծառայեն իրենց հայրենիքին, ինչու չէ նաև միմյանց հետ ստեղծեն  երկխոսություն, այդ դեպքում կարող ենք ասել, որ սփյուռքն ու Հայաստանն իսկապես միասնական,  մեկ ուժ են: Սա է, որ պետք է կարողանանք մշակել>>:
Անդրադառնալով , իբրև հայ Արսինե Խանջյանի երազանքին , նա նշեց, որ իր   համար երազանք էր  և է  տեսնել ազատ, անկախ Հայաստանն ու պատմական հողերի վերադարձը: Հայսատանի  ճակատագրով մտահոգ դերասանուհին նշեց, որ իր երազանքի առաջին մասը կարծեք, կատարված է, սակայն  որոշ վերապահումներով. <<Հայաստանն ազատ է, սակայն վստահ չեմ , որ անկախ է: Դժբախտաբար,  այնպիսի տպավորություն ունեմ, որ անկախությունը ծանր պարտականություն է և կաող է նաև բեռ լինել: Անկախությունը  դժվար ձեռքբերելի է, որովհետև բնականաբար այս աշխարհում մենակ չենք ապրում ` ունենք հարևաններ, երկրագնդի վրա կան մեծ պետություններ, փոքր պետություններ:  Հայաստանի դեպքում այս անկախությունը, դժբախտաբար ներքին անկախություն չի : Այս անկախությունը միշտ ինչ որ ձևով մեծ պետությունների և կամ էլ զորավոր պետությունների << թաթի>> տակ որոշումներ  կարող է ստանձնել>>:
Այսօր էլ Արսինե Խանջայանը շարունակում է  կերտել արվեստագետի  իր ճանապարհը: Նկարահանվում է  նոր ֆիլմերում: Հուսանք այդ ֆիլմերը ակնդրելու հնարավորություն մեզ` հայաստանաբանակ հայերիս, ևս կնձեռվի:

                                                                                                                       Նյութը պատրաստեց
                                                                                                                       Արփինե Ալավերդյանը

Комментариев нет:

Отправить комментарий