воскресенье, 24 июля 2011 г.

Հայ մտավորականը Լոնդոնում. Արթուր Օշականցի

                                             Հայ մտավորականը Լոնդոնում

UNESCO- ի անդամ, Լոնդոնի արտ թերապիայի պատվավոր անդամ, Արթուր Օշականցին Նյու յորքի <<Մետրոպոլիտեն>> թանգարանի կողմից հռչակվել է, որպես աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր: Վերջին երկու ամիսների ընթացքում Արթուր Օշականցու նկարների ցուցահանդեսը բացվեց Երևանում: Սակայն հաշվի առնելով նաև Հայաստանի մարզերում արվեստի տարծման պասիվությունը, մշակույթի նախարարության հետ համատեղ նախաձեռնեց նաև ցուցադրություն մարզերում: Մասնավորապես հունիսի 17- ին Վանաձորում:

>/ 1996- 1999թթ./ << Արյունոտ ժառանգություն>> << Վարդագույն հոգեվարք>> / 1985թ./ << Լքված տան հոգին>> << Արյունոտ, անապատ, կապույտ ծովեր և անմեղ զոհեր>> / 1997- 1998թթ./ << Թրատված հոգիներ / Եղեռն/>> / 1978- 2007թթ./ ցեղասպանության նվիրված շարքը: Կտավներում միմյանց հետևում են անգութ ճշմարտության պատկերումները գունային խաղով, հաճախ դաժան տեսարաններով, որոնց ուղեկցելով և միխառնելով նկարչի վրձնի վարպետությունն, հոգեբանորեն մարդուն հանգստացնում ու մղում է պայքարի ու հաղթանակի: Իսկ այդ ամենի գաղտնիքը ըստ նկարչի այն ներքին վիճակն ու ներաշխարհն է, որի յուրօրինակ թարգամը դառնում է վրձինը. <<Ինձ համար գոյություն ունի ստեղծագործական վիճակ: Դա անվերջանալի է , անսպառ է: Միշտ ուրախ եմ, երջանիկ եմ ինձ զգում ստեղծագործելիս: Ինձ համար նշանակություն չունի հայրենիքում եմ նկարում, թե աշխարհի որ անկյունում: Ես իմ ասելիքն ասում եմ աշխարհին: Դաժան այս իրականության, մեր զոհերի , մեր եղեռնի , այս աջպարար քաղաքական գործիչների կեղծարարությունների դեմ է իմ արվեստը: Լավ է, որ ես դրսում եմ: Առաջ ընկրկում էի, ու մտածում , թե ինչու եմ ես քսան տարի Լոնդոնում մնացել: Ախր ես հայրենասեր նկարիչ եմ , հիմա էլ հազարավոր նկարներ ունեմ աշխարհի տարբեր երկրներում: Իմ գործնեությունն, իմ արվեստը կայանալու չկայանալու, մեդալների, պարգևների հետ որևէ կապ չունի: Անշուշտ, ես ունեմ իմ ստեղծագործական կենսագրությունը, բայց ինձ համար կարևորը լույսն է, աստվածային ուժը, որ ինձ մղում է ստեղծագործելու, մարտնչելու: Ես զինվոր եմ , ես բանվոր եմ, աշխատավոր: Ես հայ մտավորական եմ Լոնդոնում, որը ներկայացնում է իր ազգը, իմ պատմությունը , իմ նախապատմական զորավոր պատմությունն ու ազգի մշակույթը:

- Ինչը կարող է դառնալ ոգեշնչման աղբյուր և սիրելի թեմատիկան, որը ձեզ ինքնստինքյան մոտեցնի սպիտակ կտավին:
Ինձ համար դա շատ գեղեցիկ և նուրբ զգացողություն է : Կան մտքեր, ցանկություններ, կոմպոզիցիաներ, նկարներ, որ ցավոք սրտի երբեք չեն ստեղծագործվում , բայց այդ ոգևորության, այդ զարմանալու հիանալու պահը , աշխարհի լավագույն զգացողություններից մեկն է: Ես գիշերը երազում եմ և միշտ էլ ինձ այդպես եմ պատկերացրել: Անընդհատ բնության մեջ լինել, ներդաշնակ լինեմ բզեզների , թիթեռների թռիչքին ու բզզոցին: Սրանք աստվածային ներդաշնակություններ են, որոնք ես փորձում եմ հասկանալ ու փոխանցել, իմ ընկալածով արտապատկերեմ կտավներում: Դրանք վեր են արհեստվարժությունից , ճիշտ ակադեմիական նկարչությունից: Սրանք հոգեհոսքեր են, այսինքն ես աստղին նայելով, մարդ եմ տեսնում, որովհետև մարդը և աստղը նույնն են: Բաղադրությունները նույնն են, մոխրից են: Եթե մեռնես և հողին հանձնվես ի վերջո մարմինը դառնում է մոխիր , իսկ հոգին վերածվում` աստղի: Աբստրակտ բաներ եմ ասում, բայց նաև սրանք ինձ ոգևորում են : եվ սրանք աստվածային են, նաև մարդկային, այսինքն մարդու ստեղծածն են, մարդու տեսածը: Մի խոսքով ինձ ոգևորում է բնության ներդաշնակությունը:

- Արվեստի մեջ կանոններն ինչ դեր կարող են ունենալ:
Դրանք հնարված երևույթներ են; Չկա այդպիսի բան , դրանք հորիվել են մարդկանց կողմից: Գոյություն ունի անմիջական, բնական տարերք, ներդաշնակություն: Ջրհեղեղ, հրաբուխը, կայծակը, սրանք հրաշքներ են : Այլ կերպ հնարավոր չի աշխարհը տեսնել: Մարդն էլ ունի իր զգացմունքներն, որոնք արտահայտում է արվեստի մեջ` մեկը կայծակի պես, մյուսը շանթի, մյուսը ջրհեղեղի պես և այլն: Իսկ, որն է կանոնը բնության: Պետք է բարձր լինել փոքրոգությունից, ճղճիմ հարաբերություններից : Հարկավոր է սեր, հարկավոր է ներդաշնակություն , իմաստություն, որպեսզի կարողանանք վերևից տեսնել: Խնդրեմ ձեզ Նարեկացին, Մաշտոցը, մեր մեծագույն մտածողները` Դավիթ Անհաղթը, ինչու չէ մեր նախաքրիստոնեական շատ զորավոր ու պատկառելի մեր անցյալը , Հայկից էլ առաջ մինչև մեր Աստվածները, քրմերը գիտնականները, որտեղ չկաին կանոններ , բայց դա նրանց չխանգարեց ստեղծել գիտություն, տիեզերական ներդաշնակություն և կարևողացան ճանաչել երկրագունդը, ստեղծել այդպիսի օրենքներ:





P.S

Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 5-ին Օշականում: 1972 -1976 թվականներին սովորել է Երևանի մանկավարժական համալսարանի Արվեստի բաժինում: 2003 թվականին Արվեստի Մետրոպոլիտեն թանգարանի կողմից ճանաչվել է արվեստի պատմության մեջ որպես Աբստրակտ Նատուրալիզմի հիմնադիր: 2007 թվականից հանդիսանում է Հայաստանի Նկարիչների միության անդամ: Մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների, ինչպես նաև ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ: Ցուցահանդսներ. 2003 թ. Ականատ պատկերասրահում, Երևան, Հայաստան, 2004թ. Երկիր պատկերասրահում, Նիկոսիա, Կիպրոս, 2004թ. անհատական ցուցահանդես Գրուվ պատկերասրահում, Իլինգ, Լոնդոն, 2005թ. անհատական ցուցահանդես Երևանում, Հայաստան, 2005թ. անհատական ցուցահանդես Outer Temple Chambers-ում, Լոնդոն, 2005թ. ստացել է առաջին մրցանակ Գրուվ պատկերասրահում կազմակերպված լավագույն ցուցահանդեսի համար, Լոնդոն, 2006թ. ARK Space-ում, Լոնդոն, 2006թ. անհատական ցուցահանդես Ակադեմիայի պատկերասրահում, Երևան, Հայաստան, 2007թ. անհատական ցուցահանդես Երևանի քաղաքապետարանում, Հայաստան, 2007թ. խմբակային ցուցահանդես` նվիրված Հայաստանի Նկարիչների միության 75 ամյակին, Երևան, Հայաստան, 2008թ. խմբակային ցուցահանդես նվիրված Արշիլ Գորկու հիշատակին Մինասի պատկերասրահում, Ջաջուռ, Հայաստան, 2008թ. Արվեստի և Գրականության պետական պատկերասրահում, Երևան, Հայաստան, 2009թ. Պատկերասրահ Մեկ-ում, Երևան, Հայաստան: Արթուր Օշականցու աշխատանքները գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում և թանգարաններում, ինչպես նաև անհատական հավաքածուներում:





Комментариев нет:

Отправить комментарий