пятница, 1 апреля 2011 г.

Կխելագարվեի, եթե վրա չհասներ հումորը

Կխելագարվեի, եթե վրա չհասներ հումորը


                                                         
Այսօր ապրիլի մեկն է, իսկ ապրիլի մեկը համարվում է հումորի օր: Տարիներ առաջ հումոր ասելով , հասկանում էինք անմեղ ստի օր, եթե իհարկե գոյություն ունի անմեղ սուտ ասվածը: Արդեն երկու տարի է ինչ Հայաստանում ապրիլի մեկը պետականորեն համարվում է հումորի օր:
Դերասանուհին նաև բազմաթիվ հումորայի սցենարների հեղինակ Լալա Մնացականյանը,համարում է, որ անմեղ ասաված սուտ չի կարող լինել, իսկ լինելու դեպքում  էլ շատ անմիտ հումոր կարելի է համարել: Այժմ այս տոնը վերամարմնավորվելով, ըստ դերասանուհու պետք է դառնա ավելի շատ ցնծության ու ուրախության օր, իսկ դրան կարելի է հասնել մասսայական միջոցառումներով  և ճիշտ մատուցվող հումորով. <<Ես ասեմ, որ մեր երկրում խաբելու օր , կարծեք , թե ամեն օր  է / ծիծաղում է/: Ես այս օրը համարում եմ լավ կատակի օր: Շատ կարևոր դեր կատարեց Սամվել Բաղդասարյանը: Իր ջանքերով երկու տարի առաջ ապրիլի մեկը պետականորեն ընդունվեց, որպես հումորի,  երգիծանքի ու ժպիտի  օր:  Ապրիլի մեկը մի  ուրախ ու լավ օր է: Ես հակված եմ ուրախությանն ու շատ ուրախ օրերին, որովհետև ինչքան այդ օրերը շատ լինեն մեր կյանքում, այնքան ավելի հեշտ կլինի ապրել: Սա, անշուշտ, չի նշանակում, որ մենք պետք մեր հիշատակման օրերը  մոռանանք>>:
                                           
 Հումորը պետք լինի ճիշտ, և գրագետ: Այս արտահայտությունը կարելի է լսել յուրաքանչյուրից` անկախ տարիքի զբաղմունքի ու մասնագիտության: Առաջին հայացքից, իհարկե, ճիշտ << գաղափարախոսություն>> է, սակայն ոչ ոք երբեք չի ասում, ինչ ասել է ճիշտ հումոր ասվածը: Այս հարցի մասին դերասանուհին ունի իր ընտրած բառեզրերն ու մոտեցումները, համաձայն որի այստեղ վրա է հասնում նաև հումորի ճիշտ մատուցման ամհրաժեշտությունն, որը նույնքան կարևոր է, ինչքան լավ գրված սցենարը.<<Ամեն մեկն ունի իր մեջ հումորի իր սահմանումը: Ինձ համար հումորի սահմանումն այն է, որ  այն ամեն դեպքում  չպետք է վիրավորի դիմացինին: Պետք է այնքան ծիծաղելի լինի , այնքան թեթև, որ դիմացինին վիրավորանք չպատճառի:  Եթե հումորի մեջ չկա սեր  ու բարություն, դառնում է սարկազմ: Ես կլասիկ տարբերակում չեմ դնում, ես նայում եմ հումորը ծիծաղելի է, թե ոչ: Եղել է մարդիկ հումոր են արել ու ազնիվ խոսք, ուշքս ծիծաղից գնացել է: Ես չեմ հասկանում ինչ է հումորի տարատեսակը: Եթե հումորը ծիծաղելի չէ , բնականաբար, դասվում է վատ տարատեսակի շարքին: Ուրիշ է, որ կարող է հումորը լավը լինել, բայց գռեհիկ կամ անհամ  լինել մատուցմամբ: Պետք է կարողանալ լավ էլ մատուցել հումորը:  Ճիշտ այնպես, ինչպես համով ճաշը, գեղեցիկ ափսեում: Լավ հումորին գումարվում է նաև լավ մատուցումը: Ահա, հումորի բանալին>>: Դերասանուհու առաջին հումորային դերը հենց կնոջ մասին է եղել : Այսօր հիշելով այդ ներկայացումը, Լալա Մնացականյանը շեշետեց, որ խաղալով այդ դերը նաև ԱՄՆ- ում,  շատ օտարազգի կանանց համար ևս հարազատ է եղել: Սրանից դերասնուհին եզրակացնում է, որ գուցե  պատճառն այն, որ հումորը ևս ազգություն, սահման ու երկիր  չի ճանաչում. <<Ես սկսեցի հումոր անել այն ժամանակ, երբ իմ կյանքում  շատ դժվար ժամանակահատված էր:  Նույնիսկ կարող եմ ասել շատ դրամատիկ պահեր են եղել ինձ համար: Ես ներքուստ զգացի, որ եթե չսկսեմ ծիծաղել, առաջին հերթին ինքս ինձ վրա հումոր չանեմ, դժվարությանն ու վատ օրերին կողքից չնայեմ, ես կարող եմ խելագարվել: Ինձ եկավ փրկելու հումորը: Առաջին հումորը, որ արեցի, կարծես , թե  ոչ միայն եկավ, այլ նաև մնաց, որպես կլասիկ հումորի օրինակ: Այդ հումորը մի կնոջ մասին էր, որը բոլոր կենեդանիների նման է: Հետաքրքիր է, որ ես այդ հումորով ներկայացել եմ նաև ամերիկյան հանդիսատեսի մոտ ու ամենազարմանալին այն, որ այդ ամերիկացի կանայք ասում էին. << Դու սա մեր մասին ես գրել>>: Պարզվում է ամբողջ աշխարհում հումորը նույնն է ու  տարբերություն չկա: Ուղղակի  կարող է մենք  մի քիչ ավելի խորն ենք  նայում ինչ- ինչ հարցերի: Երբ տարբեր ազգության տեր մարդիկ նույն վերաբերմունքն էին տալիս իմ այդ հումորին, ես հասկացա, որ հումոր ասվածը փաստորեն երկիր ու ժողովուրդ չի ճանաչում: Այդ ամենից հետո հասկացա, որ հումորը նաև այն է, որ կարողանաս առաջին հերթին ինքդ քո վրա ծիծաղես և թույլ տաս ուրիշներն էլ ծիծաղեն, իսկ դա բավականին դժվար>>: Դերասանուհի Լալա մնացականյանը  անդրադառնալով նաև մանուկների համար գրվող հումորային սցենարներին , նշեց, որ կարևորը  մանկական հոգեբանության տիրապետումն է  ու նաև  անդրադարձը` մանկական հիշողություններին. <<Մանուկների համար հումորային նյութ գրելու առաջին նախապայմանն իրենց հասկանալն է:  Ինչ լինում է ես միշտ նայում եմ , թե երեխան այս կամ այն երևույթին ինչպես կարձագանքեր, կամ ես , որ երեխա էի ինչ եի անում: Միշտ հիշում եմ, դրա համար էլ, երբ գրում եմ սցենարները, գրում եմ երեխայի հոգեբանությունից ելնելով>>: Այսպիսին է հումորի հումքը, որից և խմորվում է, այնքան օտար, բայց  յուրաքանչյուրի կյանքում շատ կարևոր այդ երևույթը: Հենց այս  երևույթն էլ առաջացնում է ծիծաղ ասվածը, որն այնքան կարևորում են նաև բժիշկները: Լալա  Մնացականյանը ևս կարևորեց  մարդու առողջության համար ծիծաղի կատարած դերը. <<Իզուր չէ, որ  մարդիկ, որ անգամ ծանր հիվանդանում են,  նրանց խորհուրդ են տալիս ծիծաղել: Պարզվում է ծիծաղելու ժամանակ շատ միկրոբներ վերանում են : Ծիծաղը բուժիչ է, ծիծաղը ապրեցնող է: Իմ կյանքում ես շատ եմ կարևորում ծիծաղի դերը:
Իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում: Ես հիմա հումորով շատ երևույթների և վիճակների եմ նայում : Աշխատում եմ ինչ- ինչ վիճակներից դուրս գալ հումորի օգնությամբ: Ի վերջո, եթե հիմա ձեզ հետ  ինչ որ վատ բան է լինում, հինգ տարի հետո , երբ այդ իրադարձությանը, կամ երևույթին  նայում կամ հիշում ես , ծիծաղելով ես հիշում: Մտածում ես` դե լավ դա ինչ էր, որ ես այդպես տվայտվում ու տանջվում էի: Ես ամեն դեպքում աշխատում եմ այդ երևույթին նայել կողքից ու հեռավորության վրա: Իհարկե, դժվար է ստացվում, բայց ստացվում է:  Մենք պետք է կարողանանք շատ երևույթներին նայենք մի փոքր հեռավորությունից ու կհասկանանք , որ եթե կարող ենք այս պահով ապրել ու երջանիկ լինել, ուրեմն երջանիկ ենք: Չպետք է մոռանալ մի պարզ ճշմարտություն. Եթե դու կյանքին ուրախ աչքով ես նայում ու ուրախ անցկացնում այն,  քեզ հետ ուրախ բաներ էլ լինում է: Նույնիսկ եթե ձեզ համար դժվար է` ուրախ եղեք>>:






Комментариев нет:

Отправить комментарий