Այսօր էլ մեր կանայք շարունակում են ազգանվեր գործնեություն ծավալել...
<<Կառուցել են կանայք>> գիրքը կարծեք մի հետաքրքիր վկայություն է, հավերժի համար կանգնեցված հուշարձան, որի ամեն ընթերցողի, մեզանից յուրաքանչյուրի հայացքից, անգամ պիտի վեր հառնեն հուշարձաններ, որոնք կապացուցեն թե կանանց, թե տղամարդկանց, որ նախ և առաջ պետք է լինել մարդ, քաղաքացի, պատասխանատու անձ: Ու կանանց վեր հառնած հուշարձանները կապացուցեն , որ ուժեղ ու նախաձեռնող, պատասխանատու ու սրտացավ վերաբերմունքը երբեք էլ կապված չեն եղել ոչ կանացիության և ոչ էլ այս կամ այն արժանիքների հետ: Այո, կինը վաղվա սերնդի առաջ պատասխանատվություն է կրում տիրող այս կամ այն վիճակի համար ճիշտ այնքան, որքան և տղամարդը: Ահավասիկ, գրքում տեղ գտած կանայք ու նրանց ճակատագրերը. <<Հայ կանայք չեն հուսահատվել, կարողացել են դժվար վիճակներում, անգամ, կորուստների գնով պայքարել և ստեղծել արժեքներ: Մարիամ Իշխանուհին, օրինակ, եռեսուն տարեկանում կորցրել է Վասակ Գաբուռին, որին արաբները սպանել են հերոսամարտի ժամանակ: Իշախանուհին որոշում է Սևանա վանքը կառուցել ի հիշատակ իր ամուսնու և այն բոլոր զոհվածների, որոնք զոհ են գնացել հանուն հայրենիքի: Մի խոսքով` նվիրյալ կանայք են ընտրված :
Զաբել թագուհին , նույնպես ներկայացված է, որովհետև առաջինն է մեր թագուհիներից , որ ստեղծել է անվճար հիվանդանոց: Մի փաստ, որը երևի թե Եվրոպայում էլ չի եղել, բայց մենք Կիլիկյան Հայաստանում ունեցել ենք անվճար հիվանդանոց: Զաբել թագուհին ոչ միայն հիվանդանոցի դեղերի և բժիշկների մասին է հոգացել, այլ ինքը իր աղջիկների հետ օգնել և բժշկել է հիվանդներին: Գթասեր, ողորմասեր , բարեգործ ու նման շատ ու շատ բառեր կարելի է տալ այս կանանց>>:
Բացի թագուհիներից ու իշխանուհիներից հեղինակը կամրջել է պատմության տարբեր ժամանակաշրջանները, անցյալն ու ներկան: Այդպիսի փորձի արդյունքում , նա ներկայացրել է նաև Լուսինե Զաքարյանին, ով իր բյուրեղյա ձայնով ու հոգևոր ամեն մի երգով յուրաքանչյուր ունկնդրի հոգում կառուցում էր մի շինություն ու եկեղեցի, մի անտեսանելի ձեռքով մարդկային հոգիներում ստորագրելով հավատք. <<Անդրադարձել եմ նաև հայ հոգևոր երգի տարածմանը, որովհետև դա շատ կարևոր խնդիր է : Անդրադարձել եմ մեր մշակութային կարևոր օղակներից մեկին` Լուսինե Զաքարյանին: Անահավատության, անաստվածության ու հավատքի սովի տարիներին նա առաջինն էր, որ կարողացավ հավատքի դերը մարդկանց մոտ բարձրացնել: Մարդիկ գնում էին Էջմիածին միայն նրան լսելու: Նա հայ հոգևոր երգն ամբողջ աշխարհին ներկայացրեց բարձր մակարդակով>>:
Հեղինակը համոզված նշում է, որ այսօր էլ կանայք գործունյա են, նախաձեռնող ու կառուցող, գուցե մի քիչ ավելի քիչ, բայց հենց այդ կանայք են հոգևորի տարածողները, որպես օրինակ նշելով Մերի Դանիելյանին ու Անահիտ Թարխանյանին. <<Այսօր էլ մեր հայ կանայք շարունակում են այդ ազգանվեր գործնեությունը: Դա է պատճառը, որ անդրադարձել եմ նաև ժամանակակից կանանց, հատկապես Մերի Դանիելյանին: Նա աշխատում է Մայր աթոռ սբ. Էջմիածնում: 35 տարի շարունակ վերականգնել է մեր բոլոր հայտնի հուշարձանները: Կին, ում հաջողվել է իրականություն դարձնել անհնարինը. Վերականգնել ժամանակը:
Այդպիսին է նաև Անահիտ Թարխանյանը: Նա էլ բազմաթիվ եկեղեցիներ է կառուցել: Այժմ ավարտին է հասցրել Մասիսի Սուրբ Թադևոս և Բարդուղիմեոս եկեղեցին: Եկեղեցին կառուցվել է ըստ երանգների: Դա թարխանյանական ոճ է>>:
Երկարա շխատելով ու ուսումնասիրելով թեման` Օվասաննա Մադաթյանը նշում է, որ այսպիսի անցյալ ունեցող, անցյալում կանանց այսպիսի օրինակները տեսնելով, այսօրվա կինը պետք է կարողանա ավելի ուժեղ և կամային լինել. <<Կցանկանայի կանայք մեր օրերում էլ այնքան համարձակ ու նախաձեռնող լինեն, որքան դարեր առաջ էին: Ուզում եմ , որ այս և նման ավանդույթները շարունակվեն : Կարողանանք մեր ունեցածը պահել, պաշտպանել սրբությամբ և աշխարհին ներկայանանք նույն մաքրությամբ ու անաղարտությամբ>>:
Միայն այսպիսի կանայք կարող են դաստիարակել սերունդ, որը կդառնա ազգի վաղվա ապագան: Այդպիսին է եղել հայ կինը, գուցե այդպիսին է նաև հիմա,վկան ՕվսաննաՄադաթյանի <<Կառուցել են կանայք>> գիրքը, որն այսուհետ պիտի համարվի հայ կնոջ լավագույն դիմանկարը, իսկ հեղինակը`այն նկարչուհին, որը յուրահատուկ զգուշությամբ միմյանց խառնելով անցյալն ու ներկան, հավատքն ու կամքը, հոգևորն ու աշխարհիկը ստացել յուրահատուկ երանգ:
Նյութը պատրաստեց
Արփինե Ալավերդյանը
Комментариев нет:
Отправить комментарий