воскресенье, 29 января 2012 г.




Հոլոքոստը տեղի չէր ունենա, եթե Հայոց ցեղասպանությունը կանխվեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական La Liberation-ին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել հրեա իրավապաշտպան, «Հարգանք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» գրքի համահեղինակ Սերժ Կլարսֆելդը` որպես իր դիտարկման հավաստում մեջբերելով Հիտլերի հայտնի արտահայտությունը` «Ով է հիմա հիշում հայերին»:
Գիտնականի կարծիքով` միայն այն փաստը, որ Հոլոքոստի ժխտումը Ֆրանսիայում քրեորեն պատժելի է, արդեն պարտադրում է, որ նույնն արվի Հայոց ցեղասպանության հարցում:
Թերթի այն հարցին, թե, այնուամենայնիվ, կան պատմաբաններ, ովքեր հայերի ջարդերը ցեղասպանություն չեն համարում, արդյոք պետք չէ նրանց էլ լսել, Կլարսֆելդը պատասխանել է «պատմաբանները հաճախ իրենք էլ չեն ցանկանում առերեսվել պատմության հետ, սակայն այս պարագայում ևս ոչինչ չի խանգարում նրանց լուրջ հետազոտություններ անել»:
Իրավապաշտպանի խոսքով` ֆրանսիական խորհրդարանն այս կերպ ուղենշում է այն բարոյական նշաձողը, որ սահմանվում է քաղաքական դաշտում: «Այսուհետ դատավորները դատելու են հիմնվելով ոչ թե պատմության վրա, այլ` օրենքի»,- ասել է Կլարսֆելդը

Комментариев нет:

Отправить комментарий