Որպեսզի բանակը բանակ դառնա, ժամանակ է պետք: Եվ պետք է էդ մանուկին սիրել, որպեսզի էդ մանուկը մեծանա` մարդ դառնա: Եթե էդ մանուկին օրորոցի միջից սկսում են հարվածել, էդ մանուկից մարդ դուրս չի գալիս: Իսկ էդ մանուկը ձեր մանուկն է, բոլորիս մանուկն է. նա պաշտպանության նախարարինը, հանրապետության նախագահինը չէ, բոլորինդ է: Եթե մարդ դառավ, մերն է լինելու, եթե մարդ չդառավ, մենք ուղղակի քանդվելու ենք պետության հիմքերից:
Բանակն ազգային արժեք է: Այն մեր անկախության ամենամեծ ձեռքբերումն է: Սա խորապես անկուսակցական բանակ է, այս տարածաշրջանի և ժամանակի համար` շատ մարտունակ: Այն մեզ հավերժորեն անհրաժեշտ է: Բանակի ձեռքբերումները չնկատելը, կրկնում եմ, տեսողության հարց է, սրտի և մտքի տեսողության հարց է:
Երկրի առանցքը բանակն է: Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու: Վերջին տասը տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չի, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, դրանք անցողիկ բաներ են, կարևորը` զսպանակը կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում: Սիրեք-չսիրեք, նրանց վրա է կանգնում:
Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն, ամենակայացած արժեքը: Ցավալիորեն: Մտածեք էս երկրի մասին:
Վազգեն Սարգսյան
Комментариев нет:
Отправить комментарий