«ՏՈՒՆ ԵՄ ԳՆՈՒՄ»
Մոսկուայի օդանաւակայանում նստած սպասում եմ իմ յաջորդ թռիչքին:
Կողքիս աթոռին նստեց գեղեցկադէմ մի հայ կին եւ անմիջապէս խնդրեց, որ իր ճամբրուկներին
ուշադիր լինեմ մինչեւ որ ինքը շուտով վերադառնայ: Կարճ ժամանակից յետոյ կինը վերադարձաւ
ու նստեց կողքիս: Մտերմաբար նրան հարցրեցի.
-Արդեօ՞ք երկար էք մնալու Երեւանում:
Կինը ժպտաց ու պատասխանեց.
-Ես տո՛ւ ն եմ գնում:
«Տուն եմ գնում» բառերը ծանրակշիռ խորհուրդներով լի մտաւ գանգիս մէջ, դանդաղ ու
համրօրէն իջաւ մինչեւ սրունքներս .... Մի պահ լռութիւնից յետոյ նորէն հարցտուի.
-Ապա', որտեղի՞ց էք գալիս.
-Գնացել էի Սպանիայի կդզիներից մէկում հանգստանալու: Եղաւ պատասխանը:
Այլեւս ոչ մի հարցում. լուռ մնացի: Թռիչքի ժամը հասաւ, նախքան օդանաւ մտնելը միմեանց
բարի երթ մաղթեցինք յուսալով, որ թերեւս Երեւանում նորէն հանդիպենք: Սակայն «Տուն եմ
գնում» բառերը կարծես այրեց իմ հոգին, զգացնել տալով որ իմ ամբողջ կեանքում, եւ տարիների
ընթացքում միշտ ցանկացել ու երազել եմ, բայց երբէք ու երբէք չեմ կարողացել ասել «ՏՈՒՆ
ԵՄ ԳՆՈՒՄ»: Ախ, թէ' ինչքան կարօտ ու սէր եմ կորցրել, ինչքան թանգագին բան եմ կորցրել
իմ կեամքում:
Այնուամենայնիւ, երջանիկ
ու բախտաւոր եմ զգում ինձ, որ թէեւ տարին մի քանի ամսով ու շաբաթներով կարող եմ կրկնել
«ՏՈՒՆ ԵՄ ԳՆՈՒՄ»: Այսօր մենք ունենք ազատ ու անկախ հայրենիք, որը Սեպտեմբերի 21-ին
ներկայ եղայ քսանամեայ անկախութեան հրաշագեղ տօնակատարութեան: Ամբողջ երկիրը, մասնաւորապէս
Երեւանը բարձր տրամադրութեան, ցնծութեան մէջ էր, ցերեկը զինեալ ուժերի շքերթը, վերեւում
սլացող օդային ուժերի դղրդոցն ու երկնակամարում տարածւող Հայոց Երկրի Կարմիր, Կապոյտ
Ծիրանին անբացատրելի հպարտութիւն ու բերկրանք էր ներշնչում մեծից փոքր ամէն մէկ հայորդու:
Իսկ Երեկոյեան Ազատութեան Հրապարակում խուռներամբ ժողովրդին ներկայացուած երգն ու պարը,
մասնաւորապէս շուրջաշուրջ շէնքերի ծայրին տեսաերիզով ներկայացուծ հայոց պատմութիւնը
հնամեայ դարերից մինչեւ մեր օրերը, կարծես, չտեսնուած ու անմոռանալի մի հրաշք էր բոլոր
ներկաներիս համար:
Նիւ Եորք վերադարձիս յաջորդ օրը, աշնանային գեղեցիկ արեւոտ օր
էր, դուրս ելայ քայլելու: Հազիւ էի մի երկու փողոց անցել, երբ միամգամից մի ինչ որ
տարօրինակ զգացմունք պատեց ողջ էութիւնս... երկար տարիներ ապրած,փողոցները այնքան օտար
ու խորթ էին ինձ թւում, մի վայրկեան կարծեցի թէ սխալ տեղ կամ սխալ երկիր եմ ընկել,
կողքովս անցնող մարդիկ օտար էին, ես չէի պատկանում նրաց գոյավիճակի շարքին, այլեւս
նրանցից մէկը չէի զգում... այլապէս միայնակ ու խորթ էի ինքս ինձ հետ... Առ քեզ, թէ'
հայրենիքի անկախութեան տօնակատարութիւնն, հողի ձայնն ու վրան քայլելու յիշատակներն,
ինչպիսի' հայրենասիրական սէր ու կարօտ է յղացմում մարդուս մտքի ու հոգու խորքում:
Աւելացնեմ նաեւ, որ անկախութեան տօնակատարութեան նախօրեակին Հայաստանի Փիւնիկ կազմակերպութիւնը
հաշմանդամների ուխտագնացութիւն էր կազմակերպել
դէպի Եռաբլուր: Այս տեղեկութիւնը ինձ հաղորդեց 1988թ. երկրաշարժից հաշմանդամ, Սպիտակում
բնակւող Մարինէ Ասատրեանը, որի կենսագրութիւնը հրատարակուեց վերջերս ներկայացնելով
երկրաշարժի հետեւանքները, մարդու ապրելու տենչն ու նրա զօրաւոր կամքը կեանքի դժուարութիւններն
յաղթայարելու: Ուրեմն, նոյն առաւօտեան ժամը
9-ին Ազատութեան Հրապարակն էր լեցուած հայոց բանակով, տօնակատարութեան փորձերն էին
կատարում. հպարտութեան ու հայրենասիրական զգացմունքնորով լեցուն, գլուխս վեր անցայ
հայրեիքս ծառայող նուիրեալ զինւորների կողքով ու հասայ Շահումեանի Անուան հրապարակը
ուր Սպիտակից, Գիւմրիի շրջակայքից ժողվուած
էին հաշմանդամները Փիւնիկ կազմակերպութեան պատասխանատու անձերի ու ընկերների հետ: Եռագոյն
դրօշը բարձր պահած, հեծանիւով խմբի առջեւից էին գնում վեց երիտասարդ, բոլորս հագել
էինք օրուայ պատշաճ շապիքներ նուիրուած Փիւնիկի կողմից:, հաշմանդամներից ոմանք իրենք
էին վարում իրենց սայլակը, ոմանք էլ օգնութիւն էին ստանում: Խմբի հետ էր շտապ օգնութեան
հանրակառքը բժիշկ ու բուժքոյրով եւ կազմակերպութեան ուրիշ հանրակառքեր:
Ճանապարհը թէեւ երկար ու
դժուարին, բայց չկար ո'չ տրտունջ ո'չ մրմունջ. ուխտի էինք գնում ... Հասանք Եռաբլուր, ծաղիկնոր դրեցինք անյայտ զինւորի
գերեզմանին, լուռ աղօթք մրմնջացինք հայրենիքը պաշտպանող զոհուածներին, իսկ ներկայ մեր
հայոց բանակին, քաջառողջութուն ու յաջողութիւն մաղթեցինք:
Ամէն Փառք ու Պատիւ Մեր Ազատ ու
Անկախ Հայաստանին:
Արմինէ
Մինասեան
Նիւ
Եորք
Комментариев нет:
Отправить комментарий