ԱՆՏՈՒԱՆ
ԴԸ ՍԵՆՏ
ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ ԱՂՈԹՔԸ
Աստված ի՛մ, ես չեմ խնդրում
հրաշքներ և տեսիլքներ: Ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ
քայլերի արվեստը: Դարձրո՛ւ ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության
մեջ , ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:
Սովորեցրո՛ւ ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Ների՛ր
ինձ, ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ
հերթին:
Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի
իմ կյանքի ընթացքում, չթչռեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում
քանի անգամ կկարողանամ տեսնել բարձրունքներն
ու հեռուները:
Օգնի՛ր ինձ, հասկանալ, որ երազանքները են կարող օգնել`
ո՛չ անցյալի , ո՛չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնի՛ր ինձ լինել այստեղ և հիմա,
ընդունել այս րոպեն, որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տո՛ւր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տո՛ւր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրո՛ւ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկի՛ր ինչ որ մեկին ինձ մոտ ով քաջություն
կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում:
Այդ դեպքում տո՛ւր ինձ համբերություն: Դու գիտես թե մենք ինչքան շատ ենք սիրում ընկերության
կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատգրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրո՛ւ
ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են, պահպանի՛ր ինձ այն վախից,
որ ես կարող եմ ինչ որ բան բաց թողնել իմ կյանքում:
Տո՛ւր ինձ ոչ թե այն , ինչ ես խնդրում եմ, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից
սովորացրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
Комментариев нет:
Отправить комментарий