вторник, 13 декабря 2011 г.


 1918 թ. այս օրը սկսվել է հայ-վրացական պատերազմը Լոռու և Ախալքալաքի համար

1918 թ. այս օրը, Լոռու և Ախալքալաքի համար սկսվել է հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի հրամանատարությամբ ազատագրել է Ալավերդին, Բոլնիս-Խաչենը, այնուհետև` Շուլավերը և Սադախլուն:

Հայկական մեկ այլ ջոկատ մտնելով Ջավախք` ազատագրել է գավառի հարավային գյուղերը:

Վրացական բանակը ծանր պարտություն է կրել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի մայրաքաղաք Թիֆլիս կանխել են միայն անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ. հունվարի 9-17-ը կայացած հայ-վրացական կոնֆերանսում կնքվել է հաշտություն:

Պատերազմից հետո Լոռին հռչակվեց չեզոք գոտի` անգլիական գեներալ-նահանգապետի իշխանությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий