Հայտնի ասույթի սցենարով
Այնպես է ստացվել , որ մեր ժամանակի ամենահզոր զենքը դարձել է համացանցը: Թե մարդ արարածի, թե այս կամ այն մասնագետի աշխատանքն առավել հեշտացնում է համացանց ասվածը: Բայց ինչպես բոլոր բնագավառներում համացանցի հնարավորությունները շահագործողններն ու սխալ օգտագործողները չեն ուշանում: Ու ստացվում է, մոտավորապես հայտնի ասույթի սցենարը. << Մի հիմար ծովը մի կենճի գցեց, հարյուր խելացի չկարողացան հանել>>: Ինչ – ինչ ֆինասական կամ հնարավոր շահերից ելնելով` որոշակի մարդիկ այս կամ այն երկրի ազդեցության տակ գտնվելով, խաչ են քաշում ժամանակի ու արժեքների վրա, գուցե իրենք էլ իրենց դերն ու նշանակությունը չզգալով անում են քայլ, որը շատ ավելի վատ ազդեցություն է թողնում, քան կարելի է կարծել: Զուր չէ ասված` վատության հետքերն ավելի դժվար են մաքրվում , քան լավության: Անշուշտ, չփորձելով ոչ ոքի աշխատանք թերագնահետել, այնուամենայնիվ , պետք է տարբերակել պրոֆեսիոնալիզը ոչ պրոֆեսիոնալիզմից: Ասածիս փայլուն օրինակն է << << Չենք լռելու>> երիտասարդական նախաձեռնության>> խմբավորման կողմից << Անտերությունից կործանվող սրբավայրեր. բացառիկ կադրեր>> եկեղեցիների նկարների շարքը: Մեջբերում եմ ֆոտոշարքի խմբագրականը. <<Հարյուրավոր հնադարյա սրբավայրեր Հայաստանի ողջ տարածքում գտնվում են կործանման եզրին: Ո՛չ Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավի, ո՛չ էլ աշխարհիկ իշխանությունների կողմից գործուն քայլեր չեն ձեռնարկվում դրանց փրկության համար: Պետական բյուջեով այս խնդրին հատկացվող գումարը չնչին է: Մայր Աթոռն էլ անընդհատ հայտարարում է, որ միջոցներ չունի ողբալի վիճակում հայտնված սրբավայրերի վերականգնման համար` ավելացնելով, որ այդ հարցում կախման մեջ է գտնվում բարերարներից: Եթե եկեղեցու միջոցներն իսկապես սուղ են, ապա որքանո՞վ է արդարացված, որ դրանք ուղղվում են ոչ թե կործանման եզրին գտնվող վանքերի նորոգմանը` թեկուզ մեկ հուշարձան ավելի նորոգելու սկզբունքով, այլ գալիս են Երևանի կենտրոն և դառնում կաթողիկոսական նստավայր կամ հերթական եկեղեցի: Մի՞թե դրանց նշանակությունը կարելի է համեմատել հազարամյա պատմություն ունեցող և այժմ անտերությունից կործանվող ժառանգության արժեքի հետ: Մի՞թե Հայ Առաքելական Եկեղեցին և Ամենայն Հայոց Կաթողիկոսը չեն գիտակցում, որ առավել գերադասելի է գումարն ուղղել հնադարյա վանքերի պահպանությանը: Չէ՞ որ եթե միջոցները սուղ են, ապա դրանք առավե՛լ ևս պետք է նպատակային ծախսել: Իսկ եթե այդ կառուցապատումներն արվում են բարերարների հաշվին, ապա ինչո՞ւ չխնդրել նրանց, որ միջոցներն ուղղեն առավել կարևոր ուղղություններով: Հազիվ թե բարերարները մերժեն:
«Չե՛նք լռելու»-ի կողմից պատրաստած «Փրկել անցյալը հանուն ապագայի» սլայդշոուն հայ երիտասարդների յուրօրինակ կոչն է Հայաստանի իշխանություններին, Հայ Առաքելական Եկեղեցու վերնախավին, բարերարներին, ողջ հասարակությանը` ԳԻՏԱԿՑԵԼՈւ ԿՈՐՍՏԻ ԻՐԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ:
ԴԵՌԵՎՍ ՈւՇ ՉԷ ՓՐԿԵԼ ԱՆՑՅԱԼԸ ՀԱՆՈւՆ ԱՊԱԳԱՅԻ...>>
Անշուշտ, գովերգելի է այն սրտացավ վերաբերմունքը, որ երևի , թե ունեն մասնակիցները: Մեր հասարակությանը պետք են նման նախաձեռնություններ: Բնականաբար անհնար է և պետք էլ չի թաքցնել կամ հերքել երկրում սխալ արժեհամակարգերի երկրպագությունը: Անուշադրության սաղմերն ամենուր են ու պետք է մեզանից յուրաքանչյուրը կարողանա ուշադրություն սևեռել անպայման այս և այլ երևույթների վրա, բայց սա պետք է անել բացառիկ պրոֆեսիոնալիզմով, ինչը, վերոնշյալ ֆոտոշարքում կարծում եմ պակասում էր: Նախ նման նյութ պատրաստելուց առաջ պետք էր տարանջատել այն եկեղեցիները, որոնք հոգևոր հովիվ չունեն: Այդ դեպքում ուսումնասիրություն անելով, թող որ մատնանշվեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորականների կողմից թերացումները: Պետք էր առանձնացնել այն եկեղեցիները, որոնք պետական ծրագրով ենթակա չեն վերանորոգման, նաև այն եկեղեցիները, որոնք վերականգնել են և հիմա ինչ վիճակում են: Առանձին ուսումնասիրություն էր պետք կատարել Հայաստանի սահմանից դուրս գտնվող եկեղեցիների մասին: Իսկ ամենակաևորը և ամոթալին եկեղեցիների թվագրությունների հետ կապված սխալներն էին: Օրինակ, Օձունի եկեղեցի ներկայացված էր որպես 13- րդ դարի կառույց, այնինչ Օձունի եկեղեցին ավելի ուշ քան վեցերորդ դար չէր կարող լինել : Չուսումնասիրված նյութ տարածելով, անշուշտ, կարելի է շատ շատերին մոլորեցնել, բայց խաբել մարդկանց, ովքեր իսկապես տեղյակ են այս կամ այն երևույթին, անհնար է և անբարոյական: << Օձունի եկեղեցին ունի հոգևոր հովիվ, հզոր համայնք և գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մշակույթի նախարարության <<Հուշարձանների վերականգնման և պահպանության>> վարչության ուշադրության ներքո
Օձունի եկեղեցին վերոհիշյալ ֆոտոպատմության ,մեջ ներկայացված էր, որպես տասներեքերորդ դարի կառույց, որը նույնպես չի համապատասխանում իրականությանը: Օձունի, եկեղեցին վաղ շրջանի քրիսզտոնեական կառույց լինելով, նախաքրիստոնեական տաճարի տեղում կառուցվել է Տրդատ երորրդ արքայի և ս. Գրիգոր Լուսավորչի կողմից 303- 313թթ. : 720- 728թթ. Սուրբ Հովհան Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցու կողմից ավելացվել են չորս գմբեթակիր սյուները, գմբեթը և քարե կամարը: Այդ մասին հստակ գրված է Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու մոտ:
Այժմ էլ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ Մշակույթի փոխնախարար Արևիկ Սամվելյանի անմիջական վերահսկողությամբ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը վերականգնելիք հուշարձանների ցանկի մեջ ներառել է նաև Օձունի եկեղեցին: Շուտով նախատեսվում է սկսել վերականգնողական աշխատանքները>>- նշում է Օձունի և ենթաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քհն. Բաղալյանը և ավելացնում. << Վերոհիշյալ եկեղեցիների շարքում բազմաթիվ կեղծիքների կարելի է հանդիպել: Օրինակ` Հաղպատի վանքի մեծ գավթի երթիկից ջրահեռացման փոսիկում թափված ջուրը նենգաբար ներկայացված է որպես անտերության արդյունք, իսկ Ախթալայի Աստվածամոր որմնանկարի դեմքի 1793թ. լեզգիների կողմից հրանոթով քանդած հատվածը` որպես անտերության հետևանք:
Շարքում կա եկեղեցի, որը նույնիսկ դուրս է ՀՀ սահմաններից և հայկական լինելով գտնվում է Վրաստանի տարածքում: ՀՀ իշանությունները և եկեղեցին չեն կարող վերջինի պահպանությամբ զբաղվել: << Չենք լռելու>>- ից պահանջում ենք ոչ թե լռել , այլ հավաստի տեղեկություններ ներկայացնել լայն հասարակությանը և մարդկանց մոլորության մեջ չգցել>>:
Բնականաբար, մեզանից յուրաքանչյուրը չհանդիպելով գրաքննության, ազատ է տարածելու այն, ինչ ցանկանում է, բայց նման գործելաոճ ընտրելուց , կամ մասնագետ լինելուց առաջ պետք է մտածել մարդկային որակի մասին, որովհետև մասնագետ դառնալուց առաջ, նախ և առաջ պետք է լինել մարդ : Անգամ ընտանիք պահելու փաստը ոչ ոքի չի արդարացնում: Անբարոյական է ինչ- ինչ հնարավորությունների պատճառով կեղծելն ու ստելը: Ոչ մի զավակ գիտակցության գալով չի հպարտանում ծնողի անազնիվ վաստակով: Հոգևորական լինես, թե սովորական մարդ չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր մարդ մի օր կանգնում է վաղվա սերնդի դատաստանի առաջ….
Արփինե Ալավերդյան
Комментариев нет:
Отправить комментарий