четверг, 27 марта 2025 г.

 

Արկածային տուրիզմ

ITB Berlin 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեց PATWA միջազգային զբոսաշրջային մրցանակաբաշխությունը, որտեղ Արկածային զբոսաշրջություն անվանակարգում հաթող երկիր ճանաչվեց Հայաստանը:

Արդյո՞ք Հայաստանի հանրահռչակման անվանակարգը արկածային տուրիզմն է, որ պիտի հստակեցներ միջազգային շուկայում մեր տեղն ու դերը: Արդյո՞ք  սա չի ջնջում մեր պատմականության ու ավելի հին ազգ լինելու փաստը:

Նոմինացիան տրամադրվում է , եթե այդ ուղղությամբ հստակ առաջարկ կա, այս պարագայում կա՞ր այդ հստակ ու ծավալային առաջարկը, թե նոր պիտի կցմցենք:

                              


Եթե նույնիսկ դիտարկելու լինենք ամենա ոչ խորքային ու տողատակով վարկածը, արդյո՞ք բավարար պոտենցիալ ունի Հայաստանը արկածային տուրիզմը ոչ թե որպես ուղղություն ու այլընտրանք ունենալու,  այլ որպես արկածային տուրիզմի երկիր հռչակվելու, իհարկե, բացի լեռնային լինելը,  որովհետև գոնե վերջին տասը տարին այդ ուղղւթյամբ շեշտակի ներդրումներ և որպես բիզնես ձևավորված առաջարկներ, սպասարկման հստակ մշակույթ կարծեք թե չի ձևավորվել:  Իսկ եթե չունենք  ու միջազգային հարթակում այսպես ենք ներկայանում, ինչ արդյունք է տալու սա: Սա նշանակում է, որ դրսից արկածային տուրիզմի երկիր եկող զբոսաշրջիկների առաջին ալիքը ըստ իրենց ակնկալիքը ստիպված են  հիազթափություն ապրել  և հիազթափություն են ապրելու ոչ թե այս կամ այն պետական կառույցից, պատկան մարմնից, տնտեսվարողից , այլ Հայաստան աշխարհից:

Պատմական երկիր լինելով, այո դարավոր եկեղեցիների ու պատմական այլ կառույցների ռեսուրսով գերհագեցած երկիրը, դառնում է արկածային երկիր: Եվ այս հնարավորությունները զիջե՞լ  ուրիշ ազգի, փոխարենը վերցնել   մի անվանակարգ , որի ռեսուրսները բավարար չեն:

                                                                        


Վերջին տարիներին տուրիզմի բնագավառում լոկալ զարգացման լավագույն լոկոմոտիվը  Գյումրին է ու Գյումրիի շուրջ ստեղծված տուրիստական ֆենոմենը: Բայց ինչպես ստեղծվեց, հաջողեց  ու ինչի շուրջ ստեղծվեց  Գյումրու տուրիստական մարքեթինգը՝ պատմական ու սոցիալական իրողության շուրջ:

Արդյո՞ք վերջինի օրինակը տարածական դարձնելն ավելի արդյունավետ պիտի չլիներ մեր երկրի համար:

                                                 

Լուսանկարում դեպի Գյումրի տուր առաջարկի գովազդային պաստառն է


Հեղինակային 

Արփինե Ալավերդյան 

вторник, 25 марта 2025 г.

 


Խոսքի առավելության , կամ կարևորության մասին, կամ խոսքն ընդդեմ պատկերի:

Ո՞րն է խոսքի ու պատկերի հակամարտության իրական հիմքրեն ու արդյոք շահեկան դիրքոում է խոսքը, կամ եթե անգամ շահեկան դիրքում չէ, արդյո՞ք խոսքի կշիռն ավելի կարևոր չէ: Խոսքի արժեքն , անշուշտ բոլոր պարգաներում ավելի կարևոր է, կամ զուգորդվելով պատկերի առանց այն էլ շռայլ հնարավորություններին, ստեղծում է տվյալ իրականության համար ռազմավարական  կարևորություն:   Սակայն , եթե բառերն ընտրված են ոչ շռայլորեն հստակ ու տեղին:

Կյանքի առագ ռիթմն, այո լեզվամտածողության վրա նույնպես ազդում է, հետևաբար այսօր խոսքի , ասելիքի ամենվտանգավոր հակառակորդներից մեկը դարձել է ժամանակը: Ճիշտ ընտրված ժամանակահատվածն ու տևողությունը կարող է ցանկացած տեքստ դարձել հզոր գործիք ու հակառակը ժամանակը  չափից ավել ձևակերպումներով ու հոմանիշներով երկարացնելը կարող է ցանկացած խոսք, ելույթ դարձնել  անարժեք: Իսկ ազդեցության մասին խոսելն արդեն ավելորդ է:

Խոսքի, բառերի ու տեքստերի պարագայում ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին արտահայտությունը, թերևս ամենատեղինն է:

Խոսքն օգնում է ճիշտ թիրախավորել , կամ ավելի ճիշտ այն կարդացողի ընկալումները ուղղորդել ըստ  թիրախավորման , որովհետև օրինակ գովազդում, յուրաքանչյուր հրապարակում պետք է ունենա իր թիրախը , պատճառը  ակնկալիքը: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր խոսք , անգամ սովորական դիալոգներում , դիամցինը հասկանում է ըստ իր ընկալման կարողության , լեզվամտածողության , ինտելեկտի և սոցիալհոգեբանական կերտվածքի, հետևաբար այստեղ հրապարակված պատկերը  թողնել  որպեսզի աշխատի ըստ նախորդ նախադասության տրամաբանության , նշանակում է չունենալ ռազմավարություն և կատարել հերթական աշխատանք, կամ պարզապես թիթեռի կյանքով  նյուզֆիդ լրացնելու անպտուղ գործողություն:

Այստեղ է, որ զգուշությամբ պետք է ներխուժել  ու հասնել ընթերցողի ուղեղին ու գիտակցության վրա ազդել այնպես, ինչպես բաց ծովում  քամին  փոխում է նավի ընթացքը:

@Հեղինակային 

Արփինե Ալավերդյան 


среда, 18 октября 2023 г.

 

Ժամանակի մասին

Մեր օրերն ու ժամանակները պատմական  լավագույն օրերը չեն: Սա հստակ է: Կրճատված ու փոքրացված քարտեզը, բնականաբար, իր կանոններն է թելադրում, աշխարհաքաղաքական իրադրությունները՝ իրենց: Նման աշխարհաքաղաքական պայմաններում մեր ու յուրաքանչյուրի շոշափելի  արդյունքն ու ներդրումը մեկն է՝ ստեղծել տնտեսական արժեք ու հզորանալ:

Տուրիզմն այս իմաստով ամենաազատական բնագավառներից է, որովհետև տուրիզմի միջոցով հավելյալ արժեքի ստեղծումն ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ծառայությունների մատուցման թիրախում ոչ միայն ներքին շուկան է, այլ նաև՝ արտաքին:

Նախկինում բավականին մեծ էր դեպի Սյունիք, Եղեգնաձոր, պայմանավորված առաջարկի բազմազանությամբ, ենթակառուցվածքներով / Տա Թևեր , Ճոպանուղի, Տեխ գյուղի քարանձավներ, Արենին , մասնավորապես վերջին 10-ամյակում հայտնաբերված ամենահին կոշիկի, միջազգայնորեն հանրայանցման և ավանդական ու հայկական գինու շուրջ ստեղծված շարունակական մարքեթինգային միջոցառումների , Տեխ գյուղի քարանձավները, Խնձորեսկի քարանձավներն ու ճոճվող կամուրջը:

Սրա ներկայացումը, նույնիսկ հայ հանրության համար նորություն էր:  Եվ այդ նորության հանրայնացումը հնարավորություն տվեց, որպեսզի ձևավորվի գործուն տուրիստական ուղղություն: Սա մինչև 44 օրյա պատերազմը: Հենց Սյունիքում էր , որ հին ճաշարանի հիմքի վրա լեգենդար Ազոյանների ընտանիքի կողմից գործարկվեց հյուրատան մոդելը և երկար ժամանակ կարողացավ իր ապրանքային կենսունակությունը պահպանել:

 

 Ի դեպ,  քանի որ խոսք եղավ Արենիից պետք առանձնացնել: Օրինակ ինչու Արենիի գինու շուրջ լեգենդը մարքեթինգային իմաստով այդքան կարևորվեց,բայց օրինակ Տավուշի խաղողագործների ու գինու շուրջ այդ լեգենդը չհյուսվեց:


Կար երկու նախապայման՝

Մայրաքաղաքից հեռավորությունը /Այսինքն հաշվարկված  էր նաև ծախսերի մինիմալությունը և որպես սեգմենտ ընտրված էր մայրաքաղաքային բնակչությունը: Նույնը գործարկվեց , օրինակ տոլմայի փառատոնի պարագայում և երբ հանրությունն ավելի պատրաստ էր, առաջ քաշվեց խորովածի փասռատոնն , արդեն մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա՝ Ախթալայում:

 

Երկրորդ նախապայմանը, որ ոչ պակաս կարևոր է

աշխարհաքաղաքական իրադրությունը և Տավուշի սահմանամերձ լինելու հանգամանքը:

Պետք է փաստենք, որ 2020 թվականից հետո  44 օրյա պատերազմը , տուրիզմի շնչառությունն ու ֆիզիոլոգիան փոխեց:  Հայաստանի սահմանների մեծամասնությունը սահմանամերձ լինելու հանգամանքը , զբոսաշրջության  զարգացումը ոչ միայն հարվածի տակ դրեց, այլ նաև դանդաղեցրեց հնարավոր զարգացումը՝ գրեթե կիսելով շոշափելի արդյունքը:

Այսօր ապահովության բաղադրիչն այս առումով երկու ուղղություն ունի՝ Գյումրի և Լոռի: Այս ամենի գիտակցումով, ի՞նչ առաջարկ ունի Լոռին: Մենք արդեն շեշտել ենք, որ զբոսաշրջային բնագավառը էվոլուցիոն իր գործառույթով բիզնեսով զբաղվողին երկու պարտադիր պահանջի արջև է կանգնեցնում: Ինչպես ֆեդեքս ցանցի հիմնադիրն էր նշում

 << Եթե չկատարելագործվենք, ապա կկործանվենք>>

Սա հստակ մարտահրավեր է, որ յուրաքանչյուր  հաջող բիզնեսի գլխին  դամոկլյան սրի նման կախված է:

                                                    


Մարքեթինգային գիտության մեջ գոյություն ունի ապրանքի կենսափուլ հասկացությունը, որը նախանշում է ապրանքի կամ ծառայության մուտքը շուկա, զարգացումը և աճը, հասունացումն ու ելքը շուկայից, ժամանակահատվածը:

Ի՞նչ անել , որ մուտքից, մինչև ելք ժամանակահատվածը երկարի: Ճաանապարհը մեկն է անընդհատ պետք կատարելագործվել՝ ապարանքը , ծառայությունը, կամ այն կազմակերպող ու իրականացնող  մարդկային ռեսուրսները, ինչպես նաև անընդհատ ուսումնասիրել սպառողին: Կամ ավելի ճիշտ անընդհատ ուսումնասիրելով շուկան և սպառողին կազմակերպել  վերոնշյալը և անընդհատ նոր առաջարկ ներկայացնել, անընդհատ վերաիմաստավորել և նոր գաղափարներ ներարկել բիզնեսին :

-          Եթե դուք չեք ճանաչում Ձեր սպառողներին, ապա դա հավասար է այն բանին, որ դաշնամուր նվագեք բռնցքամարտիկի ձեռնոցով,- նշում էր Դայրեքթ Մարքեթինգի մասնագետ Թերի Հանտը:

Այս ուսումնասիրության հիմքի վրա, մասնավորապես տուրիզմի բնագավառում, պետք է ձևակերպել  առաջարկը: 

Իսկ առաջարկներին կանդրադառնանք առաջիկա հրապարակումներին: