суббота, 26 февраля 2011 г.

Մի գյուղի պատմություն


…. Ասում են գեղեցկուհուն չեն հարցնում քանի տարեկան է նա: Գեղեցկուհու տարիքը չի կարող որոշվել տարեթվերով: Եվ իսկապես,  ընդամենը 4- 5 տարի առաջ  ծերացած, բայց այսօր նոր կյաքնով ու նոր շնչով  ամանորի գիշերը  մարդկանց մի մեծ խմբի իր շուրջն էր բոլորել Օձունի 1275 ամյա գեղեցկուհին:Խումբ,  որ 4-5 տարի առաջ կարելի էր համարել աթեիստ հասրակարգի  ազնիվ ժառանգորդների: Թերևս ժամանակի ակտիվ և նվիրյալ  աթեիստներից այս մարդիկ տարբերվում էին միայն մոմավառության  < հատկանիշով>:  Եվ այնուամենայնիվ հոգևոր հովվի ջանքերով  հոգևոր դաստիարկությունն ու հոգևոր < ապրելակերպը> հասավ նաև այստեղ:  Տեր Վրթանեսը կատարեց իր առաքելությունը: Այն առաքելությունը, որը նրան բերել էր Օձուն: Այսպիսով նոր շնչառություն ստացավ եկեղեցին:

Ասում են ինչպես դիմավորում են տարին , այնպես էլ անցնում է: Այս տարին  սպորտային և մշակութային միջոցառումներով  հարուստ է Լոռու մարզի Օձուն գյուղի համար: Նախ` փետրվարին Օձունցիները փորձեցին և վերականգնեցին < Լոռվա ձմեռ > խորագիրը կրող սպորտային մրցույթը, որի ընթացքում  մի քանի մարզաձևերում մրցեցին Հովհան Օձնեցու անվան թիվ մեկ և թիվ երկու դպրոցների սաները: Ինչպես ասում են լավագույն նորը, լավ մոռացված հինն է: Այս սկզբունքով առաջնորդվելով վերականգնեցին այս միջոցառում, որը համայնքապետ Արսեն Տիտանյանի և կազմակերպիչ  Տիգրան Դավիթավյանի հավաստմամբ պետք է լինի շարունակական և գուցե մյուս տարի դառնա համամարզային մրցույթ:
Իսկ ավելի ուշ` փետրվարի 18- ին Օձունում մթնոլորտն անգամ ողողվեց գրականությամբ: Ինչպես Օձունի վաստակավոր ուսուցչուհի Հասմիկ Ղուլիջանյանը շեշտեց` տոնն իսկապես բազմաբովանդակ է ու ճակատագրական . փետրվարի  19- ը հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:   Փետրվարի 18- ը ևս  Օձունի համար դարձավ  օրացույցային.  անցկացվեց  < Գրական Խաչմերուկ > ծրագիրը , որի ընթացքում գրողի , գրականության ու աղավաղվող արժեքների կարևորության մասին խոսեցին, մեկ անգամ ևս աղաղակեցին  ՀՀ  Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, գրող Էդուարդ Միլիտոնյանը, Օձունում ծնված բանաստեղծուհի Լենա Անթառանյանն  ու  գրող Ֆելիքս Շաքարյանը, հնչեց ասմունք Սիլվա Յուզբաշյանի մատուցմամբ: Ապա Հովհան Օձնեցու թիվ մեկ դպրոցում ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը և դպրոցի տնօրեն Անահիտ Աղիկյանը կտրեցին ժապավենն ու  բացվեց վաղամեռիկ վաստակաշատ ուսուցչուհի Դոնարա Մաիյլանի անվան ընթերցասրահը: Ընթերցասրահը մի կողմից  հարգանքի տուրք է սիրելի ուսուցչուհուն ու նաև խոսուն հուշարձան ուսուցչուհի- աշակերտ սուրբ կապի, մյուս կողմից հնարավորություն աշակերտների համար ծանոթանալու նոր գրականությանն ու մեր ժամանակի գրողների ստեղծած արժեքներին: Չէ, որ յուրաքանչյուր աշակերտի համար կարևոր է ունենալ < իր գիրքը>, ընտրել իր համար կարևոր ու հոգեհարազատ գործեր ու գրողներ, որի ստեղծած գրականության ու տպագրած գրքի հետևից կգնա ինքը: Մյուս կողմից հաշվի առնելով, որ յուրաքանչյուր ժամանակ ծնում է իր հերոսներին, պետք է կարողանալ ժամանակին գնահատել այս կամ այն արվեստը կրող արվեստագետին:  Չնայած այսօր գրադարանը ներկայանում է համեստ ցանկով, այնուամենայնիվ գուցե վաղն ընթերցասրահն ունենա առանձին բաժիններ ու ենթաբաժիներ: Իսկ մինչ այդ  տարբեր բանաստեղծների ու արվեստագետների բարի կամքի շնորհիվ ունի մոտ 500 միավոր գիրք: Նշենք նաև, որ գիրք նվիրելու կապակցությամբ ՀՀ գրողների միությունը  ընթերցասրահին նվիրեց 250 միավոր գիրք:
Եվ այնուամենայնիվ  միայն հոգևոր, մշակութային և կամ էլ սպորտային ապրելակերպն, անշուշտ, բավական չէ: Հասարակության ու ժողովրդի համար անչափ կարևոր է նաև տվյալ համայնքի , գյուղի կամ քաղաքի տնտեսական բարեկեցիկ պայմանները: Իհարկե բոլորիս է հայտնի, որ միայն պետական  եկամուտներով այսօր գյուղերը դժվարությամբ են գոյատևում: Դժվար է , երբ չկան անհատների ներդրումներ: Այսօր գյուղն ու գյուղացին  ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ ճանապրհաշինությունից սկսած, մինչև աշխատատեղերի բացակայություն ու հողը մշակելու համար ոչ բավարար հնարավորություններ: Հնարավորություններ ուենալու դեպքում էլ գյուղացին ապահովված չէ եղանակային տույժերից: Բացի դա գյուղացիները փաստում են, որ եթե նույնիսկ գերազանց բերք ստանան սպառման շուկայում   շահույթ չեն ուենում, որի պատճառը նաև հեռավորությունն է մայրաքաղաքից, իսկ տարածաշրջանում ապրանքն այդքան սպառում չի կարող ունենալ: Այսօր գյուղացին երանությամբ է հիշում 60-70- ական թվականները, երբ գյուղում գործում էին բազմաթիվ հիմնարկ ձեռնարկություններ:  Այժմ երիտասարդ օձունցիներին է մնացել միայն Սովետական հանրագիտարանում Օձունի մասին զետեղված հարուստ կենսագրությունը:Մեջբերում եմ . << Ունի միջնակարգ և ութնամյա անտառային և առողարանային ութնամյա, հեռակա, միջնակարգ և երաժշտական դպրոցներ, մշակույթի տուն, հինգ գրադարան, / այդ թվում շրջանային մանկական/ կապի բաշանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղի տուն, կինո, հայրենագիտական  թանգարան, հինգ մսուր մանկապարտեզ, ամբուլատորիա: Կառուցվում է միջշրջանային հիվանդանոց: Գործում են սննդի կոմբինատը, հացի գործարան, թռչնաբուծական ինկուբատորային կայան: Ալավերդու կարի արտադրական միավորման արտադրամասը, շրջանային հրշեջ կայան և այլն:
1943- 71- ին գործել է այգեպտղաբանջարաբուժական տեխնիկում, 1957- 67- ին լույս է տեսել բազմատպաքանակ թերթ 1957- 64-ին` << Ուզունլարի կոլտնտեսական>>  / 19-րդ դարի սկզբից, մինչև 1967թ. այդպես է կոչվել/ այնուհետև << Սովխոզային կյանք>> անվամբ>>: Նշեմ, որ այս հարուստ ցանկից այսօր մնացել են հաշված հիմնարկներ` մշակույթի տունը,  երկու տասնամյա դպրոց, բուժամբուլատորիան, մեկ գրադարան, երկու մանկապարտեզ և երաժշտական դպրոցը:

Խնդիրներից է նաև ներհամայնքային ճանապարհաշինությունը:  Ոչ միայն բանուկ ճանապարհների նորոգումը, այլ նաև  գյուղի այս կամ այն թաղամասը միմյանց կապող ճանապարհները: Չպետք է մոռանալ, որ  այդ ճանապարհներով է բժիշկը հասնում հիվանդին:


Комментариев нет:

Отправить комментарий