среда, 18 октября 2023 г.

 

Ժամանակի մասին

Մեր օրերն ու ժամանակները պատմական  լավագույն օրերը չեն: Սա հստակ է: Կրճատված ու փոքրացված քարտեզը, բնականաբար, իր կանոններն է թելադրում, աշխարհաքաղաքական իրադրությունները՝ իրենց: Նման աշխարհաքաղաքական պայմաններում մեր ու յուրաքանչյուրի շոշափելի  արդյունքն ու ներդրումը մեկն է՝ ստեղծել տնտեսական արժեք ու հզորանալ:

Տուրիզմն այս իմաստով ամենաազատական բնագավառներից է, որովհետև տուրիզմի միջոցով հավելյալ արժեքի ստեղծումն ավելի իրատեսական է՝ հաշվի առնելով այն փաստը, որ ծառայությունների մատուցման թիրախում ոչ միայն ներքին շուկան է, այլ նաև՝ արտաքին:

Եթե նախկինում բավականին մեծ էր դեպի Սյունիք, Եղեգնաձոր, պայմանավորված առաջարկի բազմազանությամբ, ենթակառուցվածքներով / Տա Թևեր , Ճոպանուղի, Տեխ գյուղի քարանձավներ, Արենին , մասնավորապես վերջին 10-ամյակում հայտնաբերված ամենահին կոշիկի, միջազգայնորեն հանրայանցման և ավանդական ու հայկական գինու շուրջ ստեղծված շարունակական մարքեթինգային միջոցառումների , Տեխ գյուղի քարանձավները, Խնձորեսկի քարանձավներն ու ճոճվող կամուրջը:

Սրա ներկայացումը, նույնիսկ հայ հանրության համար նորություն էր:  Եվ այդ նորության հանրայնացումը հնարավորություն տվեց, որպեսզի ձևավորվի գործուն տուրիստական ուղղություն: Սա մինչև 44 օրյա պատերազմը: Հենց Սյունիքում էր , որ հին ճաշարանի հիմքի վրա լեգենդար Ազոյանների ընտանիքի կողմից գործարկվեց հյուրատան մոդելը և երկար ժամանակ կարողացավ իր ապրանքային կենսունակությունը պահպանել:

 

 Ի դեպ,  քանի որ խոսք եղավ Արենիից պետք առանձնացնել: Օրինակ ինչու Արենիի գինու շուրջ լեգենդը մարքեթինգային իմաստով այդքան կարևորվեց,բայց օրինակ Տավուշի խաղողագործների ու գինու շուրջ այդ լեգենդը չհյուսվեց:


Կար երկու նախապայման՝

Մայրաքաղաքից հեռավորությունը /Այսինքն հաշվարկված  էր նաև ծախսերի մինիմալությունը և որպես սեգմենտ ընտրված էր մայրաքաղաքային բնակչությունը: Նույնը գործարկվեց , օրինակ տոլմայի փասռատոնի պարագայում և երբ հանրությունն ավելի պատրաստ էր, առաջ քաշվեց խորովածի փասռատոնն , արդեն մայրաքաղաքից զգալի հեռավորության վրա՝ Ախթալայում:

 

Երկրորդ նախապայմանը, որ ոչ պակաս կարևոր է

աշխարհաքաղաքական իրադրությունը և Տավուշի սահմանամերձ լինելու հանգամանքը:

Պետք է փաստենք, որ 2020 թվականից հետո  44 օրյա պատերազմը , տուրիզմի շնչառությունն ու ֆիզիոլոգիան փոխեց:  Հայաստանի սահմանների մեծամասնությունը սահմանամերձ լինելու հանգամանքը , զբոսաշրջության  զարգացումը ոչ միայն հարվածի տակ դրեց, այլ նաև դանդաղեցրեց հնարավոր զարգացումը՝ գրեթե կիսելով շոշափելի արդյունքը:

Այսօր ապահովության բաղադրիչն այս առումով երկու ուղղություն ունի՝ Գյումրի և Լոռի: Այս ամենի գիտակցումով, ի՞նչ առաջարկ ունի Լոռին: Մենք արդեն շեշտել ենք, որ զբոսաշրջային բնագավառը էվոլուցիոն իր գործառույթով բիզնեսով զբաղվողին երկու պարտադիր պահանջի արջև է կանգնեցնում: Ինչպես ֆեդեքս ցանցի հիմնադիրն էր նշում

 << Եթե չկատարելագործվենք, ապա կկործանվենք>>

Սա հստակ մարտահրավեր է, որ յուրաքանչյուր  հաջող բիզնեսի գլխին  դամոկլյան սրի նման կախված է:

                                                    


Մարքեթինգային գիտության մեջ գոյություն ունի ապրանքի կենսափուլ հասկացությունը, որը նախանշում է ապրանքի կամ ծառայության մուտքը շուկա, զարգացումը և աճը, հասունացումն ու ելքը շուկայից, ժամանակահատվածը:

Ի՞նչ անել , որ մուտքից, մինչև ելք ժամանակահատվածը երկարի: Ճաանապարհը մեկն է անընդհատ պետք կատարելագործվել՝ ապարանքը , ծառայությունը, կամ այն կազմակերպող ու իրականացնող  մարդկային ռեսուրսները, ինչպես նաև անընդհատ ուսումնասիրել սպառողին: Կամ ավելի ճիշտ անընդհատ ուսումնասիրելով շուկան և սպառողին կազմակերպել  վերոնշյալը և անընդհատ նոր առաջարկ ներկայացնել, անընդհատ վերաիմաստավորել և նոր գաղափարներ ներարկել բիզնեսին :

-          Եթե դուք չեք ճանաչում Ձեր սպառողներին, ապա դա հավասար է այն բանին, որ դաշնամուր նվագեք բռնցքամարտիկի ձեռնոցով,- նշում էր Դայրեքթ Մարքեթինգի մասնագետ Թերի Հանտը:

Այս ուսումնասիրության հիմքի վրա, մասնավորապես տուրիզմի բնագավառում, պետք է ձևակերպել  առաջարկը: 

Իսկ առաջարկների մասին կանդրադառնանք առաջիկա հրապարակումներին: